Տնտեսական13:15, 24 Հունվար 2014
Թուրք-բուլղարական էներգետիկ համագործակցություն

Թուրքիան և Բուլղարիան ձեռնամուխ են լինում էներգետիկ համագործակցության: Ըստ
թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքի` Բուլղարիայում գտնվող Թուրքիայի
էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հանդիպել է բուլղարացի
գործընկերոջ հետ և քննարկել էներգետիկ համագործակցության հեռանկարները:
Հանդիպումից հետո նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թաներ Յըլդըզը նշել է, որ Բուլղարիան Թուրքիայի համար ռազմավարական կարևորություն ունեցող պատմական հարևան է: Կողմերը իրենց երկրների անունից աջակցություն են հայտնել «Հարավային հոսք» գազատարի շինարարության նախագծին և պատրաստակամություն հայտնել խորացնել երկու երկրների էներգետիկ համագործակցությունը: Մասնավորապես համաձայնություն է ձեռք բերվել իրականացնել բնական գազի 114 կիլոմետրանոց խողովակաշարի շինարարության և նվազագույնը 600 մգվտ հզորության էլեկտրաէներգիայի մատակարարման շուրջ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |