Տարածաշրջան14:12, 22 Հունվար 2014
Օջալան. «Գեզիի դեպքերի ժամանակ Էրդողանին ես եմ փրկել»

Թուրքական հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ Քուրդիստանի
բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի մասին հետաքրքիր
տեղեկություններ է հրապարակվել: Ըստ թուրքական «Իտերնետհաբեր» էլեկտրոնային
լրատվականի՝ նշյալ հաղորդման ժամանակ մանրամասներ է ներկայացվել Թուրքիայում
գործող քրդական Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության (BDP-ԽԺԿ) պատվիրակության՝ Օջալանին կատարած այցի
վերաբերյալ: Ստամբուլի Իմրալը կղզում ցմահ ազատազրկման պատիժը կրող Օջալանը
ԽԺԿ-ականների հետ խոսել է Գեզի այգու դեպքերի, «Մեծ կաշառք» օպերացիայի
և հայերի մասին:
Հաղորդվող լուրերի համաձայն ամռանը Թուրքիան
ցնցած Գեզի այգու դեպքերի մասին ասել է հետևյալը. «Վարչապետն
ընտրությունների ժամանակ ինձ մահապատժի ենթարկելուց էր խոսում, սակայն Գեզիի
դեպքերի ժամանակ ենս նրան փրկեցի: Եթե սառնասրտություն չցուցաբերեինք վարչապետ
Էրդողանին տանելու էին: Դեկտեմբերի 17-ի կաշառքի օպերացիային էլ ենք դեմ կանգնում:
Բոլոր հարվածներին էլ դեմ ենք դուրս գալիս»:
Օջալանն անդրադարձել է նաև Քրդական համայնքների
միության համանախագահ Բեսե Հոզաթի աղմկահարույց հայտարարությանը, որտեղ վերջինս ասել
էր, թե Թուրքիայում գործում են զուգահեռ պետություններ, ինչի ներքո նկատի էր
ունեցել նաև հայկական լոբբին:
Այս առիթով վերջինս ասել է. «Հայ
ժողովուրդը չպետք է այդ խոսքերին նման արձագանք ցուցաբերի: Այդ խոսքերին ես էլ եմ
միանում:
Հրանտ Դինքի մահվան ժամանակ ես ասել եմ , որ նա «վերջին
մահացող հայն է»: Այժմ էլ այդ խոսքերիս տեր եմ»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |