Մարզական08:20, 22 Հունվար 2014
Թուրք հոդվածագիր «Հայերն են ֆուտբոլը Սիրիա բերել»

Սիրիայում շարունակվող ճգնաժամային դրությանն է անդրադարձել թուրք սյունակագիր
Յըլդըրգայ Օղուրը: «Թուրքիայի գազեթեսի» էլեկտրոնային լրատվականում հրապարակած իր
հոդվածում Օղուրը պատմական մի հիշատակումով շոշափել է նաև հայկական թեման:
Մասնավորաբար խոսելով Դամասկոսի հարավում գտնվող Յերմուքի ճամբարի մասին, որտեղ պաղեստինցի փախստականները սովահարությունից մահանում են և փրկության ելք չունեն, քանի որ գտնվում են շրջափակման մեջ, հոդվածի հեղինակը մանրամասնում է ճամբարի անվան պատմությունը: Սիրիայով անցնող 4 խոշոր գետերից մեկի անունը կրող Ճամբարից բացի այդպես է կոչվել նաև Սիրիայի հին ֆուտբոլային ակումբը` հիմնադրված 1926-ին Հալեպում:
«Ակումբի առաջին անունը եղել է «Հոմենթմեն Հալեպ» (Homenetmen Aleppo): Հոմենթմեն
անունից կարելի է արդեն գլխի ընկնել, որ դա 1918-ին Ստամբուլում հայերի կողմից
հիմնված մարզական միության անունն էր: Իսկ թե Սիրիա ֆուտբոլ բերած հայերը որտեղից
էին եկել թերևս կարիք չկա ասելու: 1915-ին սկսված տեղահանության (Ցեղասպանության-
EH խմբ.) ժամանակ Դեր Զորի անապատներում փրկված հայերի հիմնած ակումբն էր դա»,-
պատմում է թուրք հոգվածագիրը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |