Տարածաշրջան07:33, 10 Հունվար 2014
Միջազգային մամուլը` Թուրքիայի ներկառավարական ճգնաժամի մասին

2013-ի տարեվերջին Թուրքիայում բռնկված կոռուպցիոն սկանդալին վերաբերող
արձագանքները շարունակում են տեղ գտնել միջազգային մամուլի հրապարակումներում:
Հիմնական շեշտադրումն ընկնում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ու գյուլենական
կրոնական շարժման առաջնորդ Ֆեթհուլլահ Գյուլենի միջև ընթացող հակամարտության վրա:
Նշենք, որ նախկինում այդ իսլամական այդ
ազդեցիկ շարժումը համարվել է Թուրքիայում իշխող «Արդարություն և
զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության քաղաքական հենարանը:
Ամերիկյան «Wall Street Journal» պարբերականը գրում է, որ կաշառակերության գործով ընթացող հարցաքննությունները հետզհետե կեղտոտ վիճաբանության են վերածվում: Թուրքիայի բյուրոկրատիան դարձել է մարտադաշտ Էրդողանի ու Գյուլենի տիրապետած ուժի ցուցադրության համար:
«New York Times» թերթը. վկայակոչելով վերլուծաբանների տեսակետները, նշում է, որ Էրդողանի կառավարությունն այժմ գտնվում է աննախադեպ դժվար ճգնաժամային կացության մեջ:
«Ոստիկանությանը տակնուվրա անող թուրքական կառավարությունն այժմ էլ փորձում է ավելի շատ իշխանություն հաստատել դատական համակարգի վրա»,- գրում է թերթը:
«Boomberg» պարբերականն էլ նկատել է տալիս, որ կառուպիցայի գործով ընթացող հարցաքննությունները հակազդեցությունների շղթայական ռեակցիա են առաջ բերում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

Դիարբեքիրի նահանգում գտնվող նավթահորի պայթյունը, նախնական տվյալներով, գրանցվել է գազի արտահոսքի պատճառով:

Սկզբում տարեկան կմատակակարվի 1.2 մլրդ խմ գազ Հալեպ և Հոմս քաղաքներում տեղակայված էլեկտրակայաններին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպման մասին լուրերը տարածվեցին այն բանից հետո, երբ Սիրիան օգնության խնդրանքով պաշտոնապես դիմեց Թուրքիային:
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |