Տարածաշրջան08:40, 08 Հունվար 2014
Հունաստանում կանխվել է Դավութօղլուի դեմ ծրագրված մահափորձը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի դեմ
ծրագրված է եղել իրականացնել մահափորձ, երբ նա 2013-ի դեկտմեբերի 13-ին մեկնում էր
Հունաստան: Այդ մասին հայտնի է դարձել Աթենքում հրատարակվող «Parapolitika»
թերթից: Աղբյուրը տեղեկացնում է, որ հունական հատուկ ծառայությունների ձեռնարկած
օպերացիայի արդյունքում կանխվել է մահափորձը: Անվտանգության օպերացիան սկսվել է
Դավութօղլուի ժամանումից դեռ 4 օր առաջ և տևել մինչև նրա հեռանալը: Վտանգն այնքան
լուրջ է եղել, որ Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասն անձամբ է հետևել օպերացիայի
ընթացքին` հետաձգելով իր բոլոր աշխատանքային հանդիպումները:
Դավութօղլուի սպանության կազմակերպման մասին անվտանգության մարմիններին հայտնել է 2013-ի օգոստոսին ձերբակալված անձանցից մեկը: Ըստ վերջինիս` սպանությունը ծրագրել էր իրականացնել քրդական «DHKP-C» կազմակերպությունը, որը ահաբեկչական է ճանաչվել Թուրքիայում, Միացյալ Նահանգներում և Եվրամիության երկրներում:
Հունական հատուկ ծառայությունները մինչև Դավութօղլուի ժամանումը հասցնում են ձերբակալել մահափորձի կազմակերպման մեջ կասկածվող երկու անձանց, որոնց թեև չեն կալանավորում, բայց մինչև Դավութօղլուի հեռանալը պահում են մեկուսարանում: Իսկ այնուհետև արտաքսում են երրորդ երկիր:
Թուրքական «Հաբերվաքթիմ» կայքը ընդգծում է, որ Աթենքում գտնվող թուրքական պատվիրակությունը չի իրազեկվել մահափորձի կազմակերպման և դրա կանխմանն ուղղված օպերացիայի մասին:
Նշենք, որ DHKP-C-ն (Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն -ճակատը) ունի ձախամետ հայացքներ: Ստեղծվել է 1994թ. սոցիալիստական հեղափոխական խմբավորումների հիման վրա: Որոշակի տարաձայնություն ունի «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ այն մասով, որ վերջինս Աբդուլլահ Օջալանի բանտարկությունից հետո հրաժարվել է անկախության գաղափարից, առաջնահերթ է համարում քրդերի ազգային ու մշակութային իրավունքների համար պայքարը և բանակցություններ է վարում թուրքական իշխանությունների հետ:
Հիշեցնենք, որ DHKP-C-ն 2013-ի փետրվարին էլ մահափորձ էր ծրագրել իրականացնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ, սակայն անվտանգության մարմիններին հաջողվել էր կանխել մահափորձը և ձերբակալել կազմակերպության 6 անդամների:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

Դիարբեքիրի նահանգում գտնվող նավթահորի պայթյունը, նախնական տվյալներով, գրանցվել է գազի արտահոսքի պատճառով:

Սկզբում տարեկան կմատակակարվի 1.2 մլրդ խմ գազ Հալեպ և Հոմս քաղաքներում տեղակայված էլեկտրակայաններին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպման մասին լուրերը տարածվեցին այն բանից հետո, երբ Սիրիան օգնության խնդրանքով պաշտոնապես դիմեց Թուրքիային:
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |