Տարածաշրջան09:16, 27 Դեկտեմբեր 2013
Boeing ընկերությունը 600մլն դոլար է փոխհատուցում է վճարելու Թուրքիային

Ամերիկյան ավիաարդյունաբերության հսկան` «Boeing»-ը, տարիներ
առաջ «Խաղաղության արծիվ» նախագծի շրջանակներում Թուրքիայի հետ կնքած 1.6 մլրդ
դոլարի «AWACS» ինքնաթիռների մատակարարման մասին պայմանագրով ստանձնած
պարտավորությունները չկատարելու համար պատրաստվում է Անկարային վճարել 600 մլն
դոլար փոխհատուցում:
Թուրքական «Հուրրիյեթ» պարբերականը հայտնում է, որ համաձայն վերոնշյալ պայմանագրի ինքնաթիռները թուրքական զինուժին պետք է հանձնվեին դեռևս 2007-ին: Ինքնաթիռների հետ միասին թուրքերն ԱՄՆ-ից պետք է ստանային նաև տեղորոշիչ համակարգեր (ռադարներ), բայց արդեն անցել է 6 տարի, և մատակարարումն ինչ-ինչ պատճառներով չի իրականացվել: Այդուհանդերձ նախատեսվում է, որ այդքան սպասված ռազմաօդային զինտեխնիկան թուրքական կողմը կսկսի ստանալ 2014-ի տարեսկզբին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

Դիարբեքիրի նահանգում գտնվող նավթահորի պայթյունը, նախնական տվյալներով, գրանցվել է գազի արտահոսքի պատճառով:

Սկզբում տարեկան կմատակակարվի 1.2 մլրդ խմ գազ Հալեպ և Հոմս քաղաքներում տեղակայված էլեկտրակայաններին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպման մասին լուրերը տարածվեցին այն բանից հետո, երբ Սիրիան օգնության խնդրանքով պաշտոնապես դիմեց Թուրքիային:
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |