Մշակութային09:17, 26 Դեկտեմբեր 2013
Ստամբուլի թատրոնում բեմադրվում է Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» պիեսը

Ստամբուլի «Մուհսին Էրթուղրուլ» թատրոնում բեմադրվում է 19-րդ դարի ականավոր
հայ երգիծաբան Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» կատակերգական պիեսը:
Թուրքական «Քանալբեն» լրատվականը տեղեկացնում է, որ առաջիկա 3 օրերին հանդիսատեսի
համար բեմադրվելու է Պարոնյանի նշյալ պիեսը:
Ներկայացումը լինելու է թուրքերեն, պիեսի թարգմանիչն է Պողոս Չալգըջըօղլուն: Հայ երգիծաբանի անվանի այդ պիեսի ներկայացման մեջ խաղալու են շուրջ 20 թուրք դերասաններ: Հրապարկված նյութի մեջ Պարոնյանը նշվում է որպես ազգությամբ հայ օսմանցի երգիծաբան:
Նշենք, որ Հակոբ Պարոնյանը (1843 - 1891) համարվում է 19-րդ դարի երկրորդ կեսի հայ գրականության ռեալիստական արձակագրության ամենանշնավոր դեմքերից մեկը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ֆիլմի մի մասը նկարահանվել է Թուրքիայի Նիղդե նահանգում և Կապադովկիայում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |