• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Հուլիս, 2025
Կիրակի 19:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան12:38, 26 Դեկտեմբեր 2013

New York Times. «Սկանդալը մոտենում է Էրդողանին»

New York Times. «Սկանդալը մոտենում է Էրդողանին»

Այն բանից հետո, երբ Թուրքիայի քաղաքաշինության նախարարը, մեղադրելով երկրի վարչապետին, հրաժարական տվեց զբաղեցրած պաշտոնից, կոռուպցիոն սկանդալը մեկ քայլով մոտեցավ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Քաղաքաշինության նախարարն ասել էր, որ վարչապետ Էրդողանը ևս պետք է հրաժարական տա: Նման տեսակետով է հանդես եկել հեղինակավոր «New York Times» պարբերականը: «Սկանդալը մոտենում է Էրդողանին» վերտառությամբ հրապարակման մեջ նշվում է, որ Թուրքիայի հանրությունը սկսել է հետաքրքրել` արդյո՞ք ականատես կլինեն վերջին տասնամյակում երկիրը կառավարող իսլամական արմատներով կառավարության անկմանը:

Հոդվածում ընդգծվում է այն միտքը, որ ՆԱՏՕ-ի, անդամ Թուրքիան ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողմից դիտվում էր որպես կայուն ուժ Մերձավոր Արևելքում: Թուրքիան էլ փորձում էր միջամտություն հանդես բերել Սիրիայի, Եգիպտոսի ու Իրանի հետ կապված հարցերում:

«Բայց այժմ վտանգվել է ոչ միայն Էրդողանի քաղաքական կյանքը, այլ նաև հարցականի տակ են հայտնվել Թուրքիայի տարածաշրջանային դերը և Արևմուտքի հետ հարաբերությունները»,- գրում է հեղինակավոր «New York Times»-ը: Նաև նշվում է, որ Էրդողանն այլ անհանգստություն ևս ունի. մտավախություն կա, որ ամռանը Գեզի զբոսայգուն առնչվող իրադարձություններից բռնկված հակակառավարական լայնամասշտաբ ցույցերը կարող են կրկնվել ներկառավարական այս ճգնաժամից, մանավանդ որ արդեն ցույցեր են տեղի ունենում «ամենուր կաշառակերություն է», «ամենուր ապօրինություն է» վանկարկումներով:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Ստամբուլում և Անկարայում ոստիկանական լայնամասշտաբ օպերացիա էր իրականացվել` ուղղված կաշառակերության ու կոռուպցիայի բացահայտմանը: Արդյունքում ձերբակալվեցին նախարարների ու անվանի գործարարների որդիներ: Կոռուպցիոն սկանդալի հետևանքով հրաժարական տվեցին բոլոր 3 նախարարներն էլ, որոնց որդիները ձերբակալվել էին: Վարչապետ Էրդողանը փոխել է կառավարության կազմը և, պաշտոնանկ անելով նախկիններին, նշանակել 10 նոր նախարարներ:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան գործընթացը
22:02, 25 հուլ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան գործընթացը

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

Պայթյուն Թուրքիայի նավթահորերից մեկում. կա 7 վիրավոր
10:25, 25 հուլ
Պայթյուն Թուրքիայի նավթահորերից մեկում. կա 7 վիրավոր

Դիարբեքիրի նահանգում գտնվող նավթահորի պայթյունը, նախնական տվյալներով, գրանցվել է գազի արտահոսքի պատճառով:

Օգոստոսից ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով կմատակարարվի Սիրիա
11:36, 24 հուլ
Օգոստոսից ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով կմատակարարվի Սիրիա

Սկզբում տարեկան կմատակակարվի 1.2 մլրդ խմ գազ Հալեպ և Հոմս քաղաքներում տեղակայված էլեկտրակայաններին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Փարիզում Սիրիա-Իսրայել անվտանգային հանդիպում է սպասվում
Փարիզում Սիրիա-Իսրայել անվտանգային հանդիպում է սպասվում

Հանդիպման մասին լուրերը տարածվեցին այն բանից հետո, երբ Սիրիան օգնության խնդրանքով պաշտոնապես դիմեց Թուրքիային:

Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան գործընթացը
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան գործընթացը

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}