• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Հուլիս, 2025
Կիրակի 19:12
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան15:09, 25 Դեկտեմբեր 2013

Վատերին մաքրել ենք մեր շարքերից. Էրդողանը կոռուպցիոն սկանդալի մասին

 Վատերին մաքրել ենք մեր շարքերից. Էրդողանը կոռուպցիոն սկանդալի մասին

«CNN Turk»-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի վարչապետ, Արդարություն և զարգացում կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել կուսակցության ընդլայնված կազմով նիստին: Էրդողանը ելույթում անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալին: Ելույթի առավել ուշագրավ հատվածները ստորև.

«ԱԶԿ-ն ապօրինությունների վրա աչք չի փակում, դրանց նկատմամբ հանդուրժողականություն չի ցուցաբերում, քանի որ դրա համար անհրաժեշտ հողը մաքրված է: ԱԶԿ-ն առաջ է շարժվում կաթի պես սպիտակ կազմով: Մենք խիստ ուշադրություն ենք դարձնում մեր շարքերին և չենք հանդուրժում, որ որևէ բիծ լինի այդ շարքերում:  Մեր վատերին հեռացրել ենք մեր միջից, որպեսզի մեր շարքերը ճեփ-ճերմակ մնան:

Համբերատարությամբ սպասում ենք, որ իրենց անունները կմաքրեն ու կվերադառնան նրանք, որոնց նկատմամբ զրպարտություն է իրականացվել: Ժողովուրդը թող վստահ լինի մեզ վրա: Մենք շարունակելու ենք լավն ու վատը իրենց անուններով կոչել: Մենք հաշվետու ենք ժողովրդի առջև և մեր յուրաքանչյուր քայլն անում ենք այդ գիտակցությամբ: Մենք իշխանության ենք եկել ու 11 տարի շարունակում ենք մնալ իշխանության մեր շիտակության, ապօրինությունների դեմ ունեցած խիստ, վճռական ու անհողդողդ կեցվածքի շնորհիվ:

2013-ին մենք բոլորից տարբեր մայիս ամիս ունեցանք. ամբողջ աշխարհում շարունակվող ֆինանսական ճգնաժամի պայմաններում մայիսին մենք աշխարհում նախադեպը չունեցող հաջողություններ ունեցանք: Սա պետք է միշտ մեր աչքի առաջ ունենանք, քանի, որ ուզում եմ հատուկ շեշտել, որ այս գործողությունների (հակակոռուպցիոն օպերացիա) մասշտաբները միայն մեր երկրով չեն սահմանափակվում: Եվ այս դեպքերը միջազգային ուղղորդում ունեն:

Այս դեպքերին չպետք է մակերեսայնորեն նայել: Այս օպերացիայի պատճառը Թուրքիայի առաջընթացի գործում ԱԶԿ-ական կառավարության ունեցած առաջնային դերն է»:

Էրդողանն այս սկանդալը համեմատել է Գեզի այգու ցույցերի հետ . «Գեզիի դեպքերի սկսվելուն պես միջազգային լրատվամիջոցները ճամբարներ խփեցին Ստամբուլում ու Անկարայում: Տեղական  լրատվամիջոցները, միջազգային լրատվամիջոցների հետ ձեռք ձեռքի տված, սկսեցին սևացնել Թուրքիան ամբողջ աշխարհում: Դա դավաճանություն էր պետության նկատմամբ, որն իրականացվում էր ամենաանխիղճ կերպով: Այդ ժամանակ մենք երկրի տնտեսության նկատմամբ մահափորձի ու պետական դավաճանության ականատես եղանք»:

 Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան գործընթացը
22:02, 25 հուլ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան գործընթացը

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

Պայթյուն Թուրքիայի նավթահորերից մեկում. կա 7 վիրավոր
10:25, 25 հուլ
Պայթյուն Թուրքիայի նավթահորերից մեկում. կա 7 վիրավոր

Դիարբեքիրի նահանգում գտնվող նավթահորի պայթյունը, նախնական տվյալներով, գրանցվել է գազի արտահոսքի պատճառով:

Օգոստոսից ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով կմատակարարվի Սիրիա
11:36, 24 հուլ
Օգոստոսից ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով կմատակարարվի Սիրիա

Սկզբում տարեկան կմատակակարվի 1.2 մլրդ խմ գազ Հալեպ և Հոմս քաղաքներում տեղակայված էլեկտրակայաններին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Փարիզում Սիրիա-Իսրայել անվտանգային հանդիպում է սպասվում
Փարիզում Սիրիա-Իսրայել անվտանգային հանդիպում է սպասվում

Հանդիպման մասին լուրերը տարածվեցին այն բանից հետո, երբ Սիրիան օգնության խնդրանքով պաշտոնապես դիմեց Թուրքիային:

Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան գործընթացը
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան գործընթացը

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}