Տարածաշրջան08:33, 25 Դեկտեմբեր 2013
Թուրքիայում երկու նախարար հրաժարական է տվել

Թուրքիայում կոռուպցիոն
սկանդալի պատճառով հրաժարական են տվել երկրի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը և Ներքին գործերի նախարար
Մուամեր Գյուլերը:
Զաֆեր Չաղլայանն իր հրաժարականի մասին գրավոր հայտարարության մեջ նշել է, որ դեկտեմբերի 17-ին իրականացված օպերացիան ուղղված է կառավարության, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և երկրի դեմ: «Այս կեղտոտ խաղը, որի մեջ ներառել են իմ գործընկերներին և իմ որդուն, խափանելու և իրականության բացահայտմանը աջակցելու համար Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից հրաժարվում եմ»,- ասվում է հայտարարության մեջ:
Ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը նույնպես հայտարարություն էր տարածել, որում ասվում է, որ վարչապետ Էրդողանին հրաժարականի դիմում է ներկայացրել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Ստամբուլում և Անկարայում ոստիկանության կողմից հակակոռուպցիոն խոշոր օպերացիա էր իրականացվել: Օպերացիայի ժամանակ ձերբակալվել էին նախարարների ու գործարարների որդիներ: Ավելի քան 5 տասնյակ ձերբակալվածների թվում էին եղել Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերի, Էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի ու քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարի որդիները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

Դիարբեքիրի նահանգում գտնվող նավթահորի պայթյունը, նախնական տվյալներով, գրանցվել է գազի արտահոսքի պատճառով:

Սկզբում տարեկան կմատակակարվի 1.2 մլրդ խմ գազ Հալեպ և Հոմս քաղաքներում տեղակայված էլեկտրակայաններին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպման մասին լուրերը տարածվեցին այն բանից հետո, երբ Սիրիան օգնության խնդրանքով պաշտոնապես դիմեց Թուրքիային:
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |