Տարածաշրջան13:09, 25 Դեկտեմբեր 2013
Թուրքիայում 3-րդ նախարարը հրաժարական տվեց

Թուրքիայի բնապահպանության և քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարը հայտարարել է իր հրաժարականի մասին:
Բայրաքթարի հրաժարականին նախորդել է ներքին գործերի և էկոնոմիկայի նախարարների հրաժարականները:
Թուրքական NTV հեռուստաընկերության ուղիղ եթրում Բայրաքթարը հայտարարել է, որ հրաժարվում է նաև պատգամավորությունից:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Ստամբուլում և Անկարայում ոստիկանության կողմից հակակոռուպցիոն խոշոր օպերացիա էր իրականացվել: Օպերացիայի ժամանակ ձերբակալվել էին նախարարների ու գործարարների որդիներ: Ավելի քան 5 տասնյակ ձերբակալվածների թվում էին եղել Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերի, Էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի ու քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարի որդիները:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի խոսնակ Հուսեյին Չելիքը հայտնել էր, որ Թուրքիայի կառավարության կազմում փոփոխություններ կարող են տեղի ունենալ շաբաթվա վերջում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

Դիարբեքիրի նահանգում գտնվող նավթահորի պայթյունը, նախնական տվյալներով, գրանցվել է գազի արտահոսքի պատճառով:

Սկզբում տարեկան կմատակակարվի 1.2 մլրդ խմ գազ Հալեպ և Հոմս քաղաքներում տեղակայված էլեկտրակայաններին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպման մասին լուրերը տարածվեցին այն բանից հետո, երբ Սիրիան օգնության խնդրանքով պաշտոնապես դիմեց Թուրքիային:
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |