Տարածաշրջան13:59, 24 Դեկտեմբեր 2013
Թուրքիայի նախագահն անդրադարձել է կոռուպցիոն սկանդալին

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն առաջին անգամ խոսել է Թուրքիայում
մեծ աղմուկ հանած ձերբակալությունների մասին: Գյուլը, անդրադառնալով կաշառքի
և ապօրինության մեղադրանքով ձերբակալության օպերացիային, որի շրջանակներում ձերբակալվել էին 3 նախարարների
որդիներ և բազմաթիվ պաշտոնատար անձիք, մասնավորապես ասել է.
«Թուրքիայում վերջին 10 տարիներին իրավական և քաղաքական ոլորտում արմատական բարեփոխումներ են իրականացվել: Այդ բարեփոխումների ոլորտտում թափանցիկություն է ապահովվել:
Այդպիսի փոփոխություններ իրականացված երկրում , եթե ապօրինություն կամ սխալ էլ լինի, հնարավոր
չէ ծածկել: Դա լավ իմացեք: Սա
արդեն 15 տարի առաջվա Թուրքիան չէ: Բոլորը պետք է հանգիստ
լինեն:
Շատ
քննարկվող ապօրինության հարցն արդեն դատարան է տեղափոխվել: Թուրքաիայում դատարանը և անկախ
է, և անկողմնակալ: Գործի մանրակրկիտ քննությունից հետո դատարանն այդ պնդումների վերաբերյալ որոշում կընդունի: Համոզված եղեք, որ
դատարանը դա կանի հավուր պատշաճի»:
Պատասխանելով
հարցին, թե արդյոք պաշտոնանկ կարվեն այն նախարարները, ում որդիների անունները խառն է այս
պատմության մեջ՝ Գյուլն
ասել է. «Նախարարների հետ կապված վարչապետի հետ հանգամանալից զրույց եմ ունեցել: Այդ
հարցում նա մտահոգություններ ունի: Ես էլ իմ մտահոգություններն եմ նրան փոխանցել: Էրդողանի՝
Պակիստանից վերադառնալուց հետո հանդիպելու ենք: Այն ժամանակ էլ կստանաք ձեր հարցի ստույգ պատասխանը»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

Դիարբեքիրի նահանգում գտնվող նավթահորի պայթյունը, նախնական տվյալներով, գրանցվել է գազի արտահոսքի պատճառով:

Սկզբում տարեկան կմատակակարվի 1.2 մլրդ խմ գազ Հալեպ և Հոմս քաղաքներում տեղակայված էլեկտրակայաններին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպման մասին լուրերը տարածվեցին այն բանից հետո, երբ Սիրիան օգնության խնդրանքով պաշտոնապես դիմեց Թուրքիային:
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |