Տարածաշրջան08:07, 24 Դեկտեմբեր 2013
Անկարան թույլատրել է ՌԴ ռազմական ինքնաթիռներին իր օդային տարածքով անցնել Սիրիա

Թուրքական իշխանություններն արդեն թույլատրել են Ռուսաստանի Դաշնության (ՌԴ)
ռազմական ինքնաթիռներին իրենց օդային տարածքը հատելով անցնել Սիրիա: Սիրիայում
սկսված քաղաքացիական պատերազմի ամբողջ ընթացքում նման բան չէր թույլատրվում:
Աննախադեպ այս թույլտվության մասին հայտնում է թուրքական «հաբերվաքթի» լրատվական
կայքը` վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության աղբյուրները:
Համաձայն նշյալ տեղեկության` ռուսական բանակին պատկանող ԻԼ-76 տիպի ռազմական բեռնատար 10 ինքնաթիռ, օգտվելով Թուրքիայի օդային տարածքից, մտել են Սիրիայի Լազքիյե քաղաք: Նպատակը այդ երկրում առկա քիմիական զենքի ոչնչացման առաքելություն կատարելն է: Թեև այդ ժամանակ բախումներ են տեղի ունեցել Լազքիյեում, բայց ռուսական զինվորական անձնակազմը վնասներ չի կրել:
Հիշեցվում է, որ 2012 թվականի հոկտեմբերի 10-ին Անկարայի Էսենբողա օդանավակայանում հարկադիր վայրէջք էր կատարել Մոսկվայից Դամասկոս մեկնող սիրիական քաղաքացիական ինքնաթիռը և խուզարկվել: Ռուսական ինքնաթիռները Սիրիա էին մեկնում Թուրքիայի օդային սահմանների մեջ չմտնող ճանապարհով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

Դիարբեքիրի նահանգում գտնվող նավթահորի պայթյունը, նախնական տվյալներով, գրանցվել է գազի արտահոսքի պատճառով:

Սկզբում տարեկան կմատակակարվի 1.2 մլրդ խմ գազ Հալեպ և Հոմս քաղաքներում տեղակայված էլեկտրակայաններին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպման մասին լուրերը տարածվեցին այն բանից հետո, երբ Սիրիան օգնության խնդրանքով պաշտոնապես դիմեց Թուրքիային:
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |