• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
16 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 00:47
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական09:00, 23 Դեկտեմբեր 2013

Թուրքիայում հակակոռուպցիոն սկանդալը բացասաբար կազդի տնտեսության վրա

Թուրքիայում հակակոռուպցիոն  սկանդալը բացասաբար կազդի  տնտեսության վրա

Թուրքիայում իրականացված աղմկահարույց հակակոռուպցիոն օպերացիան, որը կապվում է Թուրքիայի կառավարության հետ, քաղաքական մեծ վնաս վերաբերյալ շահարկումների  տեղիք է տվել:

Այս մասին գրում է թուրքական «Զաման» թերթի սյունակագիր Ժուստ Լագենջիկը:
Նա հայտնում է, որ Թուրքիայում ամենակարևոր հարցերից մեկը,  իհարկե,  այն է, թե այդ սկանդալը ինչպես կանդրադառնա հաջորդ տարվա ընտրությունների  վրա: «Արդյո՞ք իշխող «Արդարություն և զարգացում» կուսկացությունը  իսկապես կորցրել  է իր կարևոր որակներից մեկը՝ ապօրինությւոնների դեմ շիտակ պայքարողի իր կեցվածքը, թե՞  թուրքական քաղաքականության դասական օրինակով,  արտաքին ուժերին մեղադրելով, դավադրության տեսություններ ստեղծելով, հանրության ուշադրությունը կշեղի և կկարողանա վնասը վերացնել»,- գրում է վերլուծաբանը:

Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ երկրի կառավարությունը, ինչպես Գեզի զբոսայգու դեպքերը, այնպես էլ 2-րդ անգամ հաջորդած  հասարակական լարվածության պատճառները հասկանալ փորձելու, կամ էլ ծանր և փաստարկված մեղադրանքները  լրջորեն հետաքննելու փոխարեն փորձում է ներկայացնել, որ Թուրքիան երկրի առաջխաղացումը խոչընդոտող  մութ ուժերի զոհն է դարձել:

Դա կարող է իշխող կուսակցության ընտրազանգվածին համոզել և փրկել կուսակցությունը պարտությունից, սակայն կառավարության նկատմամբ  արտասահմանյան վստահությանը և հարգանքին ծանր հարված է հասցվում:

Վստահության կորուստը  հատկապես Թուրքիայի տնտեսության վրա կարճաժամկետ հատվածում կործանարար ազդեցություն կարող է ունենալ:

Վերլուծաբանը մեջբերում է նաև 10 և ավելի տարների Թուրքիայում աշխատող գործարարի կարծիքը երկրում ստեղծված իրավիճակի մասին: Վերջինս նշել է, որ բարձրաստիճան անձանց նկատմամբ կառուպցիայի մեղադրանքներն իրեն բնավ չեն զարմացրել: Առանց իշխող կուսակցության հետ լավ հարաբերությունների և, ինչպես երևում է, մեծ չափերի կաշառքի, հնարավոր չէ  շատ շահավետ էներգետիկ  ոլորտի մրցույթում հաղթել:

Ըստ արտասահմանցի գործարարի՝ վերջին սկանդալն ընկերությունների, որոնք չեն վստահում կառավարության թափանցիկությանը և  քաղաքականության կանխատեսելիությանը,  կարճաժամկետ  ներդրումների վրա միանշանակ բացասական  ազդեցության կունենա:

Հիշեցնենք, որ  դեկտեմբերի 17-ին Ստամբուլում և Անկարայում ոստիկանության կողմից իրականացված հակակոռուպցիոն խոշոր օպերացիայի ժամանակ ձերբակալվել էին նախարարների ու գործարարների որդիներ: Ավելի քան 5 տասնյակ ձերբակալվածների թվում են եղել Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերի, Էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չազլայանի ու քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարի որդիները:

Թուրքիայի ընդդիմության պահանջել է  հեռացնել գործին առնչվող նախարարներին: Իսկ գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն խայտառակությունն համարել այն է, որ կոռումպացված նախարարներն իրենց պաշտոններին են:

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի խոսնակ Հուսեյին Չելիքը հայտնել է, որ Թուրքիայի կառավարության կազմում փոփոխություններ կարող են տեղի ունենալ  հաջորդ շաբաթ:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան մտադիր է էներգետիկ ոլորտում նվազեցնել արտաքին կախվածությունը
14:21, 15 սեպ
Թուրքիան մտադիր է էներգետիկ ոլորտում նվազեցնել արտաքին կախվածությունը

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարը նշել է, որ բարձր տեխնոլոգիական ռեակտորները կամրապնդեն երկրի էներգետիկ անվտանգությունը։

Թուրքիայից Գերմանիա արտահանումը ռեկորդային ցուցանիշ է գրանցել
14:23, 10 սեպ
Թուրքիայից Գերմանիա արտահանումը ռեկորդային ցուցանիշ է գրանցել

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Պակիստանում թուրքական ընկերությունների ներդրումների ծավալը գերազանցել է 2 մլրդ դոլարը
17:07, 09 սեպ
Պակիստանում թուրքական ընկերությունների ներդրումների ծավալը գերազանցել է 2 մլրդ դոլարը

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}