Տարածաշրջան09:43, 21 Դեկտեմբեր 2013
Թուրքիայի կառավարությունում կարող են փոփոխություններ լինել

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի խոսնակ Հուսեյին Չելիքը Թուրքիայի խորհրդարանում պատասխանել է լրագրողների հարցերին:
Չելիքը հայտնել է, որ Թուրքիայի կառավարության կազմում փոփոխություններ կարող են տեղի ունենալ հաջորդ շաբաթ: Նա, մատնանշելով վարչապետ Էրդողանի՝ մինչև հաջորդ շաբաթ հագեցված օրակարգը, համոզմունք է հայտնել, որ մինչև շաբաթվա վերջ կառավարությունում որևէ փոփոխություն չի լինի: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերա» լրատվական կայքը:
Տեղեկացնենք, որ կառավարությունում փոփոխությունների հարցը առաջ է եկել Թուրքիայում աղմկահարույց հակակոռուպցիոն օպերացիայից հետո, որը տեղի էր ունեցել դեկտեմբերի 17-ին:
Անկարայում և Ստամբուլում ոստիկանության կողմից իրականացված հակակոռուպցիոն խոշոր օպերացիայի ժամանակ ձերբակալվել էին նախարարների ու գործարարների որդիներ: Ավելի քան 5 տասնյակ ձերբակալվածների թվում են եղել Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերի, Էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի ու քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարի որդիները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

Դիարբեքիրի նահանգում գտնվող նավթահորի պայթյունը, նախնական տվյալներով, գրանցվել է գազի արտահոսքի պատճառով:

Սկզբում տարեկան կմատակակարվի 1.2 մլրդ խմ գազ Հալեպ և Հոմս քաղաքներում տեղակայված էլեկտրակայաններին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպման մասին լուրերը տարածվեցին այն բանից հետո, երբ Սիրիան օգնության խնդրանքով պաշտոնապես դիմեց Թուրքիային:
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |