Տարածաշրջան08:29, 21 Դեկտեմբեր 2013
Թուրքական թերթերը ԱՄՆ դեսպանին` վեր կաց, գնա այս երկրից

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն հայտնվել է թուրքական «Սթար»,
«Յենի Շափաք» և «Աքշամ» օրաթերթերի կոշտ քննադատությունների թիրախում: «Վեր կաց, գնա այս երկրից»,-պահանջում են թուրքական թերթերը ԱՄՆ դեսպանից: Խոսվում է այն
մասին, որ Ռիկարդոնեն հնարավոր է շուտով անցանկալի անձ հայտարարվի Թուրքիայի
համար:
Պատճառն այն է, որ դեկտեմբերի 17-ի հակակոռուպցիոն խոշոր ոստիկանական օպերացիայից հետո, Ռիկարդոնեն ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել էր. «Մենք ցանկացել էինք, որ «Halkbank»-ը խզի կապերն Իրանի հետ: Չլսեցին: Հիմա դուք տեսնում եք կայսրության փլուզումը»:
Հիշեցնենք, որ նշյալ բանկն առանցքային նշանակություն ունի Իրանի և Իրաքի հետ Թուրքիայի հարաբերություններում: Իսկ հատուկ օպերացիայի արդյունքում Թուրքիայի ոստիկանությունը 4.5 մլն դոլար էր հայտնաբերել Halkbank-ի գլխավոր տնօրեն Սուլեյման Ասլանի տանը:
Նշվում է նաև այն մասին, որ Թուրքիա է մեկնել ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչ Դեյվիդ Քոհենը, հանդիպումներ ունեցել Թուրքիայի բանկերի ղեկավարների հետ և Իրանի թեմայով նախազգուշացումներ արել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

Դիարբեքիրի նահանգում գտնվող նավթահորի պայթյունը, նախնական տվյալներով, գրանցվել է գազի արտահոսքի պատճառով:

Սկզբում տարեկան կմատակակարվի 1.2 մլրդ խմ գազ Հալեպ և Հոմս քաղաքներում տեղակայված էլեկտրակայաններին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպման մասին լուրերը տարածվեցին այն բանից հետո, երբ Սիրիան օգնության խնդրանքով պաշտոնապես դիմեց Թուրքիային:
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |