Հասարակական07:29, 18 Դեկտեմբեր 2013
Օլանդը Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող օրենքի մասին կհայտարարի 2014թ. մայիսին

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանութան ժխտումը դատապարտող օրենքի նախագիծը
նորից հայտնվել է օրակարգում:
Թուրքական «Սաբահ» թերթը հայտնում է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա
Օլանդը 2014 թվականի մայիսին Հայաստան կատարելիք այցից առաջ կհայտարարի նոր օրենքի
մասին:
Ֆրանսիայի կառավարությունը նախագահի 2014 թվականի հունվարի
27-28-ին Թուրքիա նախատեսվող այցից առաջ խուսափում է պաշտոնապես հայտարարել նոր օրենքի մասին:
Ըստ թուրքական թերթի՝ օրեր առաջ Օլանդը Ելիսեյան պալատում ընդունել էր Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամներին, որոնք էլ հաստատել էին, որ ցեղասպանության ժխտումը դատապարտող օրենքի մասին կհայտարարվի մայիսին:
Հիշեցնենք, որ 2012-ի հունվարին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց
ցեղասպանությունների` այդ թվում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծ,
որը նախատեսում էր ազատազրկում և տուգանք` 45 հազար եվրոյի չափով: Սակայն երկրի Սահմանադրական
խորհուրդը այն հակասահամանադրական ճանաչեց:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |