Տնտեսական10:10, 17 Դեկտեմբեր 2013
Թուրքիայի բնակչության 15.9 տոկոսը գործազուրկ է

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը տվյալներ է հրապարակել է երկրում արձանագրված
գործազրկության ցուցանիշների վերաբերյալ: Համաձայն այդ տվյալների` 2013-ի
օգոստոս-սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին գործազրկության մակարդակը բարձրացել է նախորդ
տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Նշյալ ժամանակահատվածում գործազուրկների թիվն ավելացել է 292 հազարով` հասնելով 2 մլն 831 հազարի: Իսկ տոկոսային հարաբերությամբ գործազրկությունը երկրում ավելացել է 0.8 տոկոսով` կազմելով 9.9 տոկոս: Ընդ որում գործազրկության ցուցանիշի աճ է նկատվել հատկապես 15-24 տարեկանների տարիքային խմբում:
Վիճակագրական զեկույցում նշվում է, սակայն, որ իրական ցուցանիշը 9.9 տոկոս չէ, եթե հաշվի առնվեն նաև այն մարդիկ, ովքեր հույսները կտրել են աշխատանք ունենալուց և չեն դիմում աշխատանքի որոնման միջոցների: Ըստ այդմ` գործազուրկների թիվն իրականում կազմում է 4 մլն 864 հազար, իսկ տոկոսային հարաբերությամբ` բնակչության 15.9 տոկոսը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |