Տարածաշրջան15:22, 17 Դեկտեմբեր 2013
Դիարբեքիրի քաղաքապետարանը թուրքերենի կողքին ավելացրել է նաև քրդերեն ցուցանակ

Դիարբեքիրի քաղաքապետարանի
թուրքերեն ցուցանակը փոխարինվել է երկլեզու ցուցանակով: Թուրքական «Էնսոնհաբեր» լրատվական
կայքի հաղորդմամբ՝ հիմնականում քրդաբնակ Դիարբեքիրի քաղաքապետարանի պատին ամրացրած
թուրքերեն «Դիարբեքիրի քաղաքապետարան» գրության կողքին հայտնվել է նաև քրդերեն տարբերակը:
Ըստ թերթի՝ Դիարբեքիրի
քաղաքապետ Օսման Բայդեմիրի քաղաքից բացակայության պատճառով ցուցանակի վերաբերյալ իրենց որևէ պարզաբանում ստանալ չի հաջողվել:
Նշենք, որ Բայդեմիրը
հանդիսանում է Թուրքիայի խորհրդարանում ներկայություն ունեցող միակ քրդական կուսակցության
ԽԺԿ-ի (Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցություն, BDP) անդամ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մասնագետների գնահատմամբ՝ 2025 թվականին արդեն այրվել է 40-50 հազար հեկտար տարածք։

Նշվում է, որ անտառային հրդեհները չի հաջողվում մարել քամու պատճառով։

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:
Իլհամ Ալիևի դուստրերը հոլդինգի գործընկերների թվում են ու ձեռք են բերել հյուրանոցի 50% բաժնեմասը։
Թուրքիայի Հանրապետությունը 102 տարեկան է: Այդ ընթացքում մահապատժի է ենթարկվել 712 մարդ:
Նախագահները քննարկել են Գազայում տիրող իրավիճակը և տարածաշրջանային զարգացումները։
Նշվում է, որ անտառային հրդեհները չի հաջողվում մարել քամու պատճառով։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |