Իրավական11:44, 17 Դեկտեմբեր 2013
ՄԻԵԴ. Հայոց ցեղասպանության հերքումը խոսքի ազատության իրավունքի սահմաններում է

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար շվեյցարական դատարանի կողմից մեղավոր ճանաչված Դողու Փերինչեքի հայցը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ռադիկալ»
պարբերականը:
Դողու Փերինչեքը 2005 թ.
Շվեյցարիայում մի կոնֆերանսի ընթացքում հայտարարել էր,
թե Հայոց ցեղասպանությունը իմպերիալիստական ուժերի սուտն է,
որից հետո նրա դեմ գործ էր հարուցվել,
և Փերինչեքը դատապարտվել էր
90 օր պատժաչափի։ Սակայն պատժաչափը փոխարինվել էր դրամական տուգանքով։ Փերինչեքն այս որոշման դեմ
հայց էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Ըստ աղբյուրի ՄԻԵԴ-ը վճռել է, որ Հայոց
ցեղասպանության հերքումը խոսքի ազատության իրավունքի շրջանակներում է:
Իր հայցում Փերինչեքը նշել է, թե իբր Շվեյցարիան իր
որոշմամբ խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խոսքի ազատության
վերաբերյալ 10-րդ և 7-րդ հոդվածները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |