Տարածաշրջան17:49, 16 Դեկտեմբեր 2013
Թուրքիան ԵՄ-ի հետ Ռեադմիսիայի համաձայնագիր է ստորագրել

Եվրամիությունը եւ Թուրքիան այսօր Անկարայում Ռեադմիսիայի (Հետընդունման համաձայնագիր) և վիզային ռեժիմի վերացման գործընթացի սկսման վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրել:
Ռեադմիսիայի համաձայնագրով Թուրքիան պարտավորվում է հետ ընդունել Թուրքիայից ԵՄ տարածք մուտք գործած անօրինական ներգաղթյալներին, որոնք կվտարվեն ԵՄ-ից:
Վիզային ռեժիմի վերացման գործընթացի շրջանակներում ստորագրված համաձայնագիրն էլ նախատեսում է մեղմացնել Թուրքիայի քաղաքացիների համար վիզա ստանալու ընթացակարգերն ու կրճատել շենգենյան վիզա տրամադրելու համար սահմանված ժամկետը:
Համաձայնագրով նախատեսվում է նաև, որ Թուրքիայի քաղաքացիները և Եվրամիության 28 երկրներ առանց վիզայի այցելելու հնարավորություն կունենան 3-3,5 տարվա ընթացքում: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն հայտարարել է, որ այս համաձայնագրերով նոր փուլ է սկսվում Անկարայի ու րյուսելի միջև և հույս է հայտնել, որ վիզային ռեժիմի ազատականացումը կվերացվի ավելի շուտ, քան 3 տարին է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |