Իրավական12:41, 16 Դեկտեմբեր 2013
Նոր զարգացումներ` թուրքական բանակում սպանված հայ զինվորի գործով դատավարությունում

Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուք շրջանում
տեղակայված ժանդարմերիայի զորամասում 2011-ի ապրիլի 24-ին սպանված ազգությամբ հայ
ժամկետային զինծառայող Սևակ Շահին Բալըքչըի գործով դատավարությունը կարող է այլ
ընթացք ստանալ: Այս մասին հայտնող թուրքական «Դեմոկրատհաբեր» լրատվական կայքը
հիշեցնում է, որ Սևակին մահացու հրազենային վնասվածք էր հասցրել ծառայակից զինվոր
Քվանչ Աղաօղլուն, ով հայտնի է facebook սոցցանցում ազգայնական բնույթի բազմաթիվ
գրառումներ կատարելով:
Հարուցված քրգործում որպես կասկածյալ անցած, այնուհետև մեղավոր ճանաչված Աղաօղլուն դատարանի վճռով դատապարտվել էր 4 տարի 5 ամիս 10 օր ազատազրկման` զենքի անզգույշ գործադրման հետևանքով ծառայակից Սևակ Շահինին սպանելու մեղադրանքով:
Այժմ դատավարությունը կարող է այլ ընթացք ստանալ: Նշվում է, որ գործով վկա անցնող շարքային Հալիլ Էքշին իր առաջին ցուցմունքում նկարագրել էր սպանության պահը, երբ Աղաօղլուն ուսից իջացրել էր զենքը, փողն ուղղել 1-2 մետր հեռավորությունից կրակել Սևակի վրա: Երկրորդ ցուցմունքի ժամանակ սպանության այդ տեսարանի նկարագրությունը նա հերքել էր` պնդելով թե չի տեսել ինչպես է տեղի ունեցել սպանությունը: Այժմ Էքշին խոստովանել է, որ իր առաջին ցուցմունքը փոխել է ճնշումների ազդեցության տակ և այն, ինչ նկարագրել էր առաջին ցուցմունքում, ճշմարտությունն է:
Սպասվում է, որ վերսկսվող դատավարությունը այլ հանգուցալուծում կարող է ունենալ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |