Գիտակրթական10:31, 14 Դեկտեմբեր 2013
Հայկական հարցով զբաղվող ուսանողների համարակալման հարցը` Թուրքիայի խորհրդարանում

Թուրքիայում գլխավոր ընդդիմություն հանդիսացող և
խորհրդարանական ընդդիմությունում մեծամասնություն կազմող «Ժողովրդահանրապետական»
կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահի օգնական, պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն մեջլիսում
բարձրացրել է Հայկական հարցի ուսումնասիրութամբ զբաղվող ուսանողների համարակալման
հարցը:
Միջանկյալ նշենք, որ օրերս Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի տարածած տեղեկության համաձայն` «Թուրքական պատմագիտական ընկերությունը» (KKT) «Բարձրագույն ուսումնական խորհրդի» (YÖK ) միջնորդությամբ Թուրքիայի համալսարաններ է ուղարկել գրություն` պահանջելով Հայկական հարցի թեմայով ուսումնասիրություններ կատարող ուսանողների տվյալները:
Հիշեցնելով Հայկական հարցի ուսումնասիրությամբ զբաղվող ուսանողներին համարակալելու մասին մամուլի հրապարակումները` թուրք պատգամավորը
Խորհրդարանի օրակարգ է բերել այդ հարցը` պահանջելով որ
պատասխանով հանդես գա կառավարության ղեկավարը` Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ըստ
թուրքական «Գերչեքգյունդեմ» կայքի` պատգամավորը նախ ցանկացել է, ի վերջո, պարզել`
Հայկական հարցի ուսումնասիրությամբ զբաղվող ուսանողների անունները, թեմաները և
կոնտակտային տվյալները «TTK» է պահանջե՞լ,
թե° «YÖK»-ը, ապա շարունակել.
«Արդյո՞ք դա նշանակում է, որ 2015-ին` 100-ամյա տարելիցին ընդառաջ, փորձ է արվում ճնշում գործադրել այդ թեմատիկայով կատարվող աշխատություններում պաշտոնական թեզերն ամրապնդելու համար: Արդեն քանի՞ ուսանողների տվյալներ են ձեռք բերվել, ի՞նչ նպատակով, ի՞նչ իրավունքով: «YÖK»-ը նախկինում հավաքագրո՞ւմ էր նման տվյալներ: Կապ հաստատվե՞լ է այդ ուսանողների հետ, եթե այո, ապա ովքեր են եղել հանդիպողները: Մի՞թե խոսքը նրա մասին է, որ 1915-ին կատարվածը որպես Հայոց ցեղասպանություն ընդունող ուսանողները զրկվեն «TTK»-ի կրթաթոշակից: Եթե այո, ապա արդեն քանի՞ ուսանողներ են զրկվել այդ կրթաթոշակից»:
Սպասվում է, որ Թուրքիայի կառավարությունից կարձագանքնեն ընդդիմադիր պատգամավորին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։

Հուշագիրը վերաբերում է թուրքմենա-թուրքական հանրակրթական դպրոցներում անցկացվող դասընթացներին։

Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հայտարարության մեջ հնչել է տարածաշրջանային պատերազմի վտանգի մասին զգուշացում։
Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։
Ֆիդանն ու շեյխ Ալ Սանին զրույցի ընթացքում քննարկել են Գազայում հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերը:
Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ ինտերնետի արագությունը զգալիորեն նվազել է, իսկ հեռավար կապի որոշ ծառայություններում նկատվել են խափանումներ։
Քամու առաջին էլեկտրակայանը գործարկվել է 1998 թվականին՝ Իզմիրի Չեշմե շրջանում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |