Տարածաշրջան07:08, 11 Դեկտեմբեր 2013
Aksam. Դավութօղլուն կրկնել է Հայաստանին ուղղված «մեսիջը»

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Նելսոն Մանդելայի մահվան կապակցությամբ ցավակցական մատյանում գրառում կատարելու նպատակով այցելել է Թուրքիայում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպանատուն, որտեղ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև Հայաստան կատարելիք այցից:
Դավութօղլուն, ով պատրաստվում է վաղը`
դեկտեմբերի 12-ին, մասնակցել Հայաստանում կազմակերպվելիք
«Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության» (ՍԾՏՀ) արտգործնախարարների նիստին,
հայտարարել է, որ Թուրքիան մեծ կարևորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը և պատրաստ է համագործակցության`
Հարավային Կովկասում տևական խաղաղություն հաստատելու համար:
Թուրքական «Աքշամ» թերթի հաղորդմամբ` Անկարան Հայաստանին ուղղված`
«առնվազն երկու շրջաններից հայկական զորքերի դուրսբերման դեպքում սահմանը բացելու»
առաջարկը կհղի Դավութօղլուի միջոցով:
Դավութօղլուն
չի մանրամասնել ՍԾՏՀ արտգործնախարարների նիստի շրջանակներում Հայաստան
կատարելիք այցի օրակարգը, սակայն տեղեկացրել է, որ նիստից բացի հնարավոր է տեղի
ունենան նաև երկկողմանի հանդիպումներ:
Թերթը նաև հիշեցրել է նախօրեին Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի պատասխանը, այն է.
«Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և բացի իր կողմից փակված սահմանը»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |