Հասարակական12:23, 10 Դեկտեմբեր 2013
Պետհամալսարանի պոլսահայ ուսանողը՝ հայաստանյան կյանքի մասին

Պոլսահայ ուսանող Նշան Գյուրեհը Երևանում է արդեն 3
ամիս: Եկել է այստեղ, որպեսզի լրացնի բաց թողածը` ուսումնասիրի Հայոց պատմությունը,
մի առարկա, որը Թուրքիայի ոչ մի դպրոցում, համալսարանում ու
վարժարանում չի դասավանդվում:
Այժմ Նշանը սովորում է Երևանի պետական համալսարանի Հայոց պատմության ֆակուլտետում: Ermenihaber.am-ի հետ զրույցում Նշան Գյուրեհը պատմել է
Պոլսի հայկական կյանքի, Երևան գալու իր շարժառիթների և
Հայաստանում կրթություն ստանալու ընթացքում իր ունեցած դժվարությունների մասին:
Չնայած այն բանին, որ Նշանը Ստամբուլում սովորել է հայկական դպրոցում ՝ Հայոց պատմությունն ուսանելու հնարավորություն չի ունեցել, քանի որ Թուրքիայի նույնիսկ հայկական դպրոցների կրթական ծրագրերում ներառված չէ Հայոց պատմություն առարկան: Դասավանդվում է միայն Թուրքիայի պատմություն, որում հայերի և Հայոց ցեղասպանության մասին միայն խեղաթյուրված տեղեկություններ կան: Բացի այդ հայկական դպրոցներում պատմություն առարկան դասավանդելու իրավունք ունի միմիայն ազգությամբ թուրք ուսուցիչը, իսկ ամեն մի հայկական դպրոցում կա պետության կողմից նշանակված հատուկ անձ, ըստ էության` լրտես, որը հիմնականում զբաղեցնում է փոխտնօրենի պաշտոնը:
Ահա թե ինչու է Նշանը ցանկանում կրթություն ստանալ Հայաստանում, ծանոթանալ իրական հայոց պատմությանը և վերադառնալով Ստամբուլ՝ իր գիտելիքներով օգտակար լինել հայ համայնքին: Օրինակ` ցանկանում է գրքեր թարգմանել, քանի որ Հայաստանի պատմության, մշակույթի, հասարակական ու քաղաքական կյանքի մասին շատ քիչ գրականություն կա Թուրքիայում :
Նշանը նաև «Հայ մշակույթի և զորակցության միություն» կազմակերպության անդամ է: Կազմակերպության նպատակը հայ ժողովրդի մշակույթի, լեզվի և պատմության պահպանումն ու տարածումն է: Այդ ուղղությամբ կազմակերպությունն իրականցնում է զանազան մշակութային միջոցառումներ` կինոդիտումներ, հայերենի դասընթացներ, համերգներ և այլն:
Խոսելով
Ստամբուլում համարձակ հայ լինելու վտանգների մասին՝ Նշանն ասում է.
«Մեր խնդիրների մասին պետք է խոսել, ինչքան էլ դա վտանգավոր
լինի: Եթե բոլորը վախենան ու չխոսեն, խնդիրերը երբեք չեն լուծվի: Ամեն դեպքում Թուրքիայում հայ լինելը բոլորովին
էլ անվտանգ չէ»: Որպես օրինակ նա մատնանշում է վերջերս Ստամբուլի հայաշատ
թաղամասում՝ Սամաթիայում, բռնության ենթարկված տարեց հայ կանանց առնչվող միջադեպը:
Կանանցից մեկին՝ Մարիցա Քյուչյուքին, դաժանաբար սպանել էին:
«Մեղադրյալի աթոռին նստեցրել են ազգությամբ հայ Մուրադ Նազարյանին: Բայց Ստամաբուլում բոլորն էլ գիտեն` նա չէ սպանողը: Ստամբուլում հայ կանանց նկատմամբ իրականացված այս բռնությունները հերթական նախազգուշացումն են հայ համայնքին »,- նկատել է տալիս Նշանը:
Այն հարցին, թե կուզենար ընդմիշտ մնալ Հայաստանում, Նշանը
պատասխանեց, որ իր տեղը Ստամբուլի հայկական համայնքում է, քանի որ այնտեղ իր կարիքն ավելի շատ է զգացվում: «Օրինակ` ամեն տարի ապրիլի 24-ին ես պետք է
լինեմ Ստամբուլում: Այդ օրը ես այնտեղ ավելի պետք եմ, քան որևէ այլ տեղ»:
Հայաստանյան իր կյանքի մասին կիսվելով՝ Նշանը ասաց, որ ուսման մեջ լեզվական փոքր
խնդիրներ ունի, քանի որ ինքը տիրապետում է արևմտահայերենին իսկ այստեղ կրթությունն
արևելահայերեն է: Բացի այդ այստեղ ակտիվ հասարակական կյանքի պակաս է զգում: Բայց չնայած
այս ամենին՝ Հայաստանում կա մի բան, որը չկա Ստամբուլում. «Այստեղ հայկական կյանք
կա» ,-ընգծում
է պոլսահայ ուսանողը:
Հեղինակ` Աստղիկ Իգիթյան
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |