Տնտեսական15:28, 10 Դեկտեմբեր 2013
Թուրքիայի արտաքին առևտրի ծավալներն աճել են

Թուրքիայի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով այս տարվա հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում Թուրքիայի արտաքին առևտրի ծավալները աճել են 5,5 %-ով և ներկայումս կազմում են 126,8 միլիարդ դոլար:
«Իհլաս» լրատվական գործակալության տեղեկացմամբ` նշված ժամանակահատվածում Թուրքիայից ԵՄ երկրներ արտահանումը կազմել է 51 միլիարդ 381 միլիոն 257 հազար դոլար իսկ ներմուծումը` 75 միլիարդ 431 միլիոն 945 հազար: Ընդ որում, Թուրքիայի արտաքին առևտրի մեծ բաժինը ընկնում է Գերմանիային:
Այս տարի Թուրքիայի և Գերմանիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 30 միլիարդ 766 միլիոն 819 հազար դոլար, երկրորդ տեղում Իտալիան է` 16 միլիարդ 154 միլիոն 376 հազար դոլար, երրորդը` Անգլիան (12 միլիարդ 266 միլիոն 745 հազար դոլար):
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |