• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 08:43
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական10:08, 09 Դեկտեմբեր 2013

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայկական եկեղեցին կվերադարձնի համայնքին

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայկական եկեղեցին կվերադարձնի համայնքին

Թուրքիայի զինված ուժերը  Սվասի 5-րդ հետևակային բրիգադի հրամանատարության տարածքում գտնվող հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին կվերանորոգի  և կվերադարձնի «Սվասի հայ բարեկամներ» միությանը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» թերթը:

Նախքան 1915 թվականը Սվասում և մոտական շրջաններում հայկական 198 եկեղեցի և 21 վանական համալիր է եղել, որոնցից միայն Սուրբ Գևորգ եկեղեցին է կանգուն մնացել: Եկեղեցուն կից նաև հայկական գերեզմանոց կա:

«Սվասի հայ բարեկամներ» միության նախագահ Սեբուք Քոչաքը  «Սաբահին»  հայտնել է, որ տարիներ շարունակ իրենց թույլ  չեն տվել անգամ մոտենալ եկեղեցուն, որտեղ 1940-ական թվականներից ռազմակայան է տեղակայված:

Թուրքական թերթը հայտնում է, որ հայկական միության անդամները հոկտեմբերին հանդիպել էին Թուրքիայի  պաշտպանության նախարար Իսմեթ  Յըլմազի հետ՝ եկեղեցին վերանորոգելու և համայնքին վերադարձնելու պահանջ ներկայացնելով:

Նախարարը նշել է, որ եկեղեցու  վերանորոգումից  հետո  այն համայնքին վերադարձնելու  գործընթացը արագացնելու հարցում կօգնի:

 Պաշտպանության նախարար Յըլմազն, այցելելով Սվասի նահանգապետ Զյուբեյիր Քեմելեքին  և  նահանգապետի տեղակալ Սալիհ Այհանին  կարգադրություններ է տվել եկեղեցու վերանորոգման հետ կապված:

Նշվում է, որ 73  տարի շարունակ ռազմաբազայի տարածքում գտնվող եկեղեցին զերծ է մնացել գանձախույզների հարձակումներից և շատ քիչ է վնասվել: Նախատեսվում է, որ եկեղեցու վերանորոգումը կավարտվի կարճ ժամանակում:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը
17:45, 11 սեպ
Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
17:30, 10 սեպ
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}