• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
12 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:29
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական09:11, 06 Դեկտեմբեր 2013

Ստամբուլի դատարանը ճանաչել է երեխայի հայ լինելը և արտոնել նրան հայկական դպրոց ընդունվել

Ստամբուլի դատարանը ճանաչել է երեխայի հայ լինելը և արտոնել նրան հայկական դպրոց ընդունվել

Թուրքիայում հաջողությամբ է ավարտվել երեխային հայկական դպրոց ուղարկելուն խոչընդոտած «ազգության կոդի» առնչությամբ սկսված դատավարությունը:

Հայկական ինքնությանը վերադարձած և անձնագրային նշման մեջ մուսուլմանությունը քրիստոնեությամբ փոխարինած կինը ցանկացել էր երեխային ուղարկել հայկական դպրոց: Սակայն ամուսնու անձնագրում մուսուլման նշված լինելու պատճառով դպրոցից պահանջել էին, որ ընտանիքը կրթության վարչությունից տեղեկանք բերի առ այն, որ երեխային հայկական դպրոցում գրանցելու համար որևէ խոչընդոտ չկա: Ընտանիքի փաստաբանը դիմել էր Ստամբուլի տարածքային կրթության վարչություն՝ պահանջելով վերոնշյալ տեղեկանքը:

Տեղեկանք տրամադրելու պահանջը քննող Ստամբուլի տարածքային կրթության վարչություն տնօրենի օգնական Ահմեթ Մոլաքը Շիշլիի կրթության վարչությանը ուղղված պաշտոնական գրության մեջ պահանջի մերժումը բացատրել էր 1923 թվականից այս կողմ բնակչության գրանցամատյաններում նշված գաղտնի «ազգության կոդի» առկայությամբ:

Այս դեպքի հրապարակայնացումից հետո սկսվեց «ազգության կոդի» քննարկումները, իսկ գործն ընտանիքի փաստաբանի կողմից տեղափոխվեց դատարան:

«Ակօս»  թերթում հրապարակված հոդվածից տեղեկանում ենք, որ Ստամբուլի 7-րդ վարչական դատարանը նոյեմբերի 15-ով թվագրված որոշմամբ ճանաչել է երեխայի հայկական ազգային պատկանելությունը և անհիմն համարել տեղեկանք չտրամադրելու ու երեխային հայկական դպրոցում չգրանցելու համար ներկայացված հիմնավորումները: 

Ընտանիքի փաստաբան Իսմաիլ Ջեմ Հալավուրթը նշել է, որ այս որոշմամբ առաջին հերթին ապահովվում է երեխայի հայկական դպրոցում գրանցվելը՝ ավելացնելով, որ որոշումը կարող է նախադեպ դառնալ այլ երեխաների համար:   
Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալիայում Թուրքիայի երկու զինված քաղաքացի է ձերբակալվել
11:35, 05 սեպ
Իտալիայում Թուրքիայի երկու զինված քաղաքացի է ձերբակալվել

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»
Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}