Տարածաշրջան10:59, 06 Դեկտեմբեր 2013
Թուրքիայում որպես զենքի պահեստ օգտագործվող հայկական եկեղեցին վերանորոգվելու է

Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) նահանգի 5-րդ հետևակային բրիգադի հրամանատարությանը
պատկանող ռազմական գոտու տարածքի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին այլևս չի
ներառվելու նշյալ գոտում, հանձնվելու է
նահանգապետարանի ենթակայությանը և վերանորոգվելու
է: «Սիվասի հայ բարեկամներ միության» ջանքերով կյանքի կոչված այդ նախաձեռնությունն
արդյունք տվեց. Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազն արդեն
հրահանգավորել է պատկան մարմիններին:
«Հյուրրիյեթ» պարբերականի տեղեկացմամբ` արդեն ընթացքի է դրվել անհրաժեշտ թղթաբանությունը և ավարտին կհասցվի մինչև տարեվերջ: Իսկ 2014-ի ամռանը կմեկնարկեն եկեղեցու վերանորոգման աշխատանքները:
Սիվասի փոխնահանգապետ Սալիհ Այհանը նշել է, որ իշխանություններն այդ քայլին գնացել են զբոսաշրջության զարգացումը խթանելու նպատակով:
«Վերանորոգումից հետո թե ինչպիսի կարգավիճակ կշնորհվի եկեղեցուն, դա կորոշեն իշխանության
բարձրագույն օղակները: Այս պահին մենք ուղղակի կատարում ենք համապատասխան հրահանգը»,-
տեղեկացրել է փոխնահանգապետը:
Լրատվամիջոցը նշում է, որ մինչև այժմ նշյալ եկեղեցին օգտագործվել էր որպես զինպահեստ ու ամեն տարի արժանանում էր հայ ուխտավորների այցելությանը: Եկեղեցու հարևանությամբ գտնվում է հայկական գերեզմանատունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |