Մշակութային11:58, 06 Դեկտեմբեր 2013
Լուսին Դինքը իր` «Սարոյանի երկիրը» ֆիլմի մասին

«Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքը դուստրը՝ Լուսին Դինքը, ֆիլմ է նկարահանել ամերիկացի աշխարհահռչակ գրող հայազգի Վիլյամ Սարոյանի մասին: Այն կոչվում է «Սարոյանի երկիր» (Saroyanland): Ֆիլմն արդեն ցուցադրվում
է:
Թուրքական «Միլլիյեթ» թերթին տված հարցազրույցում Լուսին Դինքը պատմել է ֆիլմի
ստեղծման գաղափարի մասին: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը` որոշ կրճատումներով.
Ինչպե՞ս և ե՞րբ եք առաջին անգամ ծանոթացել
Վիլյամ Սարոյանի ստեղծագործություններին
Վիլյամ Սարոյանը, բնականաբար, մեր` հայրերիս, կողմից ճանաչված գրող է: Սակայն հայկական դպրոցների ծրագրերում ընդգրված
նրա ստեղծագործությունները շատ չեն: Այս հարցում է կարևոր է «Արաս» տպագրատան
ներդրումը: Երբ «Արաս»ը սկսեց հրատարակել Սարոյանի գրքերը, այդ ժամանակ սկսեցի գրողին ավելի մանրամասն
ուսումնասիրել: Իսկ երբ իմացա նրա`
Անատոլիա կատարած ճանապարհորդության մասին, սկսեցի ֆիլմի սցենարը գրել: Սարոյանի
պատկերավոր լեզվի շնորհիվ, գրքերը կարդալիս ինքդ քեզ պատմվածքի մեջ ես զգում: Իսկ
երբ կարդացի Բիթլիսի
մասին գիրքը , ասեցի` այս
ճանապարհորդությունը ֆիլմ կդարձնեմ:
Ի՞նչը Ձեզ ձգեց դեպի Սարոյանը
Նրան կարողանում էի հասկանալ 100%-ով: Նա համամարդկային լեզվով գրող հեղինակ է: Նա
իր «The Time of
Your Life» պիեսի համար
Պուլիցերյան մրցանակի է արժանանում, սակայն հրաժարվում է մրցանակից ասելով` «Սա ոչ
ավելի վաղ գրածներիցս է լավը, ոչ էլ նրանցից ,որոնք դեռ գրելու եմ»:
Երբ ֆիլմը ներկայացվեց հանդիսատեսին, Սարոյանի նկատմամբ ունցած ձեր զգացումները փոխվեցի՞ն
արդյոք
Ֆիլմը արդեն հանդիսատեսինն է: Այնպիսի զգացում ունեմ` կարծես Սարոյանի հետ
ունացածս գաղտնի մտերմությունը վերացավ:
Նախորդ հրապարակում` «Թուրքական կայքն անդրադարձել է «Սարոյանի երկիր» ֆիլմին»
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ֆիլմի մի մասը նկարահանվել է Թուրքիայի Նիղդե նահանգում և Կապադովկիայում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |