Տարածաշրջան14:34, 05 Դեկտեմբեր 2013
Ադրբեջանի 13 հազար քաղաքացիներ աշխատանք են փնտրում Թուրքիայում

Թուրքական «Secretcv.com» աշխատանքի որոնման կայքը տվյալներ է տրամադրել Թուրքիայում աշխատանք փնտրող օտարերկրացիների քանակի մասին: Ըստ այդմ` ընթացիկ տարում Թուրքիայում աշխատանք է փնտրել 210 հազար օտարերկրացի:
Աշխատանք որոնողների քանակով առաջին տեղում
Բուլղարիայի քաղաքացիներն են (33% ), 2-րդ տեղում` Գերմանիայի քաղաքացիները (13.4%),
իսկ 3-րդ տեղում` Ադրբեջանի քաղաքացիներն (6,4%):
Վերոնշյալ կայքի տնօրեն Օքան Թյությունջուն ասել է, որ անցած տարվա
համեմատ Թուրքիայում աշխատանք փնտրող օտարերկրացիների թիվն աճել է 23%-ով:
«Աշխատանքի նախարարության տվյալների համաձայն` վերջին 4
տարում 114 հազար 85 հոգի Թուրքիայում աշխատանքի իրավունք ստանալու դիմում է
ներկայացրել, որոնցից 64 հազար 279-ը բավարարվել է, իսկ 49 հազար 806-ը`
մերժվել»,- տեղեկարցել էԹյությունջուն: Ստորև ներկայացված է այն 10 երկրների ցանկը, որոնց
քաղաքացիներն աշխատանք են փնտրում Թուրքիայում:
1. Բուլղարիայից 69.363 մարդ
2. Գերմանիայից` 28.245
3. Ադրբեջանից`
-13524 քաղաքացի
4. «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետություն»-ից 11.886
5. Ֆրանսիայից` 10.857
6. ԱՄՆ-ից` 8.883
7. Ռուսաստանից` 8.799
8. Մեծ Բրիտանիայից 7.287
9. Հոլանդիայից` 6.951
10. Իրանից` 6.426
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |