Հասարակական07:23, 05 Դեկտեմբեր 2013
Super Mario-ի նախատիպը թուրքերի հայր Աթաթուրքն է (երգիծանք)

1980-90-ականներին երեխաների գիտակցության մեջ քեմալիզմի գաղափարախոսություն ներարկելու համար Թուրքիայի քեմալական իշխանություններն օգտագործել են նաև համակարգչային խաղերի միջոցով ներգործելու տեխնալոգիան:
Դրանցից ամենանշանավորը «Ateri» լոգոտիպով համակարգչային խաղհերոսի`
Սուպեր Մարիոյի կերպարն է, որի նախատիպը փաստորեն Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը` Թուրքիայի
Հանրապետության հիմնադիրը, առաջին նախագահը և քեմալիզմի գաղափարախոսության հայրը:
Այս մասին հայտնում է թուրքական «Ա hաբեր» լրատվականը` վկայակոչելով «Էքստրա վերսիյոն» երգիծական կայքին: Աղբյուրը հրապարակել է Աթաթուրքի և Սուպեր Մարիոյի համեմատական լուսանկարները և նկատել տվել նմանության ընդհանուր գծերը: Մարիոն պատկերված է այնպիսի բեղերով, ինչպիսին Աթաթուրքն ուներ «Իթթիհաթ վե թերաքի» (Միություն և առաջադմիություն) կուսակցությունում գործելու տարիներին: Այդ բեղը հայտնի էր իթթիհաթական բեղ, քանի որ այսօրինակ բեղեր ունեին իթթիհաթական ղեկավար դեմքերը:
«Նույնիսկ «Ateri» անունն է խորհրդանշում քեմալիզմը: Այդ անվան մեջ կա At + eri միացությունը, որը կնշանակի ձի (at) և զինվոր (er), այսինքն զինվոր` ձիու վրա: Աթաթուրքը, ինչպես գիտեք, ունի այդպիսի լուսանկար»,- մանրամասնում է լրատվամիջոցը:
Եվ վերջապես, խաղհերոսի գլխին կա գլխարկ, որի վրա պատկերված է M տառը: Դա էլ խորհրդանշում է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անվան առաջին տառը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |