Տարածաշրջան07:59, 04 Դեկտեմբեր 2013
Քրդական կուսակցության և Դաշնակցության ներկայացուցիչների հանդիպումը Թուրքիայում

«Հայ հեղափոխական
դաշնակցություն» կուսակցության (ՀՅԴ) և Թուրքիայում
գործող քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ-BDP) միջև
համագործակցության բանակցությունները թափ են ստացել: Երկու կուսակցությունների
ներկայացուցիչները շաբաթվա վերջում հանդիպումներ են ունեցել նախ Ստամբուլում, ապա
Դիարբեքիրում:
Հանդիպումների ժամանակ երկու կուսակցությունների ներկայացուցիչներն ընդգծել են համագործակցության կարևորությունը:
Թուրքական «Ուլուսալքանալ» լրատվական կայքը հայտնում է, որ կուսակցությունները հանդիպել էին նաև ԱՄՆ-ում, որտեղ քննարկվել էին Թուրքիայում քուրդ և հայ ժողովուրդների համագործակցության վերաբերյալ հարցեր՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ հանդիպումից հետո կուսակցության ներկայացուցիչները նկարվել էին դրոշի առջև, որը Թուրքիայի արևելքի հայկական լինելն է ցույց տալիս:
Ըստ թուրքական
կայքի՝ Ստամբուլում ԽԺԿ-ականների և դաշնակցականների
հանդիպման ժամանակ քննարկվել է Արևմտյան Հայաստանի և Քուրդիստանի հարցերը, ինչպես
նաև կարևորվել է հայ և քուրդ ժողովուրդների ազգային և ժողովրդավարական
ցանկությունները:
Իսկ Դիարբեքիրում
հանդիպել են արդեն կուսակցությունների երտթևերը, որոնց հանդիպման ժամանակ ընդգծվել
է փոփոխվող Մերձավոր Արևելքում
համագործակցելու կարևորությունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |