• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
16 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 09:07
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական10:07, 04 Դեկտեմբեր 2013

Ջոշքուն. «Եթե շուտով լսեք, որ թուրքերը զավթիչներ են, այլևս չզարմանաք»

Ջոշքուն. «Եթե շուտով լսեք, որ թուրքերը զավթիչներ են, այլևս չզարմանաք»

«Վերջին ասելիքս ամենասկզբում ասեմ» վերտառությամբ հոդվածում թուրք վերլուծաբան Բայրամ Ջոշքունը խոսել է այն մասին, որ թուրքերը շուտով կհռչակվեն զավթիչներ:

«Շատ մոտ ժամանակներս եթե սկսեն թուրքերին անվանել «Անատոլիայում գտնվող զավթիչներ» բոլորովին չզարմանաք»,- գրում է Ջոշքունը «ՊրեսսԹուրք» կայքում հրապարակված իր հոդվածում: Ապա շարունակում է. «Եվրամիության սիրահարները, ԱՄՆ-ի ջատագովները, կրոնների միջև երկխոսության առաքյալներըմ պառակտիչ կազմակերպության անդամներ են… Այլ կերպ ասած` այս հողերում Մեծ Իսրայել պետության, Հայոց պետության և Պոնտոսի մասին երազողները սկսելու են ասել «Թուրքերն Անատոլիայում զավթիչներ են»: Ըստ նրա` ժամանակակից մամուլն էլ իր վրա կվերցնի այդ քարոզչության շեփորը:

Հոդվածագիրը դժգոհում է, որ թուրքական իշխանությունները ժողովրդավարական բարեփոխումներ անվան տակ սկսել են օրենսդրական նախաձեռնություններով ճանապարհ բացել վերոնշյալ վտանգի առաջ: Ջոշքունը թվարկում է այդ գործողությունների շարքը. 

  • Նախ շրջանառության մեջ դրեցին գերական ինքնության և ենթաինքնության մասին հեքիաթները: Հետո վերացրեցին թուրքական ինքնությանը վիրավորանք հասցնելը հանցանք համարող դրույթը
  • Մեդալների ու շքանշանների վրայից ջնջեցին «Թուրքիայի Հանրապետություն» արտահայտության հապավումը` ԹՀ-ն:
  • Հանրակրթական դպրոցներում ավանդույթ դարձած աշակերտական երդումը, որը սկսվում էր «Թուրք եմ» արտահայտությամբ, դուրս մղվեց: Դա քիչ էր, վերացրեցին նաև «Երջանիկ է նա, ով ասում է` թուրք եմ» կարգախոսը: 

Հոդվածի հեղինակը նշում է, որ թվարկված գործողությունները սկսված գործընթացի դեռ միայն սկիզբն են ազդարարում: Պատահական չէ, որ արդեն պետական այրերն են սկսել խոսել Քուրդիստանի և Լազիստանի մասին (Այդ մասին խոսել է վարչապետ Էրդողանը-խմբ.): «Թե այսպես շարունակվի, մասնավորապես Էգեյան ծովի, Մարմարայի ու հատկապես Ստամբուլի իսկակակն տեր կճանաչվի Հունաստանը»:

Ջոշքունն առաջ է քաշում այն վարկածը, որ թուրքերին այդ հողերից օտարելու ծրագիրն արևմտյան ուժերի ձեռք ի գործն է, որն ունի արդեն 8-9 դարի պատմություն: Ըստ նրա` խնդիր է դրված «ամրոցը ներսից գրավել», այսինքն Թուրքիան ներսից մաս-մաս անելու ռազմավարություն է բանեցվում: Դրա համար էլ կգա օրը, երբ թուրքերին արդեն կանվանեն զավթիչներ:

«Հա ի դեպ, այդ ընթացքում գտնվում են թշվառներ, ովքեր թուրքական քաղաքում Թուրքիայի դրոշի տակ նստած թուրքերեն ասում են «Թուրք կոչվող ռասա չկա»,- նշում է հոդվածագիրը:

Հիշեցնենք, որ նման արտահայտություն արել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) գործադիր խորհրդի անդամ, պատգամավոր Յասին Աքթայը Բայբուրթի համալսարանում:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
17:26, 15 սեպ
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
12:53, 15 սեպ
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}