Հասարակական06:58, 04 Դեկտեմբեր 2013
Էրդողանի կուսակից. «Ձեր ասած թուրքը սինթեզ է, թուրք կոչվող գոյություն չունի»

Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նախագահ Ջեմիլ Չիչեքը իր գնահատականն է տվել իշխողվարչապետ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-PKK) գործադիր խորհրդի անդամ Յասին Աքթայի` «Թուրք կոչվող ցեղ չկա» խոսքերին:
Ըստ թուրքական «Ջիհան» լրատվական գործակալության՝ Չիչեքը հայտնել է, որ եթե այդ խոսքերը ասվել են որպես
առանձին նախադասություն և կտրված չեն կոնտեքստից, ապա անընդունելի eեն: «Այդ արտահայտությունը
հակասում է պատմական և սոցիոլագիական իրականությանը և անընդունելի
է: Բայց պատահում է, որ քաղաքական գործիչները երբեմն կես ժամ, մեկ ժամ ելույթներ են ունենում և, նրանց խոսքից մեկ-երկու նախադասություն ընդհանուր կոնտեքստից կտրելով, օրակարգային
հարց են դարձնում: Նմանատիպ դեպքերի մենք՝ քաղաքական գործիչներս, շատ ենք հանդիպում»,-նշել
է Չիչեքը
Նշենք, որ ԱԶԿ կուսակցության գործադիր խորհրդի
անդամ պրոֆեսոր Յասին Աքթայը, Բայբուրթի համալսարանում կազմակերպված գիտական կոնֆերանսի
ժամանակ պատասխանելով ուսանողների հարցին, թե արդյոք ճիշտ է սոցիալական պետություն
կառուցելու համար անտեսել մեծամասնություն կազմող ազգի ազգայնականությունը, նշել էր.
«Եթե այս երկրում թուրքերի հետևից գնաս, գինը թանկ կարժենա: Թուրքիան մասնատման
կհասցնեք: Ձեր ասած թուրքը սինթեզ է, թուրք կոչվող ազգ գոյություն չունի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |