Տարածաշրջան17:50, 03 Դեկտեմբեր 2013
Դինքի գործով վերսկսված դատական նիստում Էրհան Թունջելը նոր անուններ է տվել

Թուրքիայում շարունակվում է «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով վերսկսված դատավարությունը : Կայացած 2-րդ նիստի ժամանակ Հրանտ Դինքի սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Էրհան Թունջելը
ողջ մեղքը բարդել է այն ժամանակվա հետախուզության վարչության
պետ Ռամազան Աքյուրեքի և վերջինիս հանցավոր խմբի վրա:
Նշենք, նախկինում Թունջելը սպանության կազմակերպման մեղքը բարդել էր Տրապիզոնի
շրջանի ժանդարմերիայի հրամանատար Ալի Օզի վրա, սակայն երեկվա ցուցմունքներում նշել
է, որ ժանդարմերիան այս գործի հետ կապ չունի:
Թուրքական «Հուրրիյեթç թերթի ներկայացրել է որոշ հատվածներ Թունջելի ցուցմունից:
Նա մասնավորապես ասել է.
«Հրանտ Դինքի սպանության հետ պետությունը կամ Գյուլենի կրոնական համայնքը կապ չունեն։ Սպանությունն իրականացվել է «Էրգենեկոնից» ավելի բարձր կազմակերպության կողմից։ Պետությունն այդ կազմակերպության անդամներին աշխատավարձ է տալիս։
Վճռաբեկի որոշումը, թե կա «հանցավոր կազմակերպություն» ճիշտ է, սակայն կիսատ։ Քանի որ այդ կազմակերպությունը միայն Օգյուն Սամասթից եւ Յասին Հայալից կազմված չէ»:
Դատավարության հաջորդ
նիստաը նախատեսված է դեկտեմբերի 7-ին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |