Մշակութային12:05, 03 Դեկտեմբեր 2013
Արա Գյուլերի «Հին քաղաքը» լուսանկարների շարքը կցուցադրվի Ստամբուլում

Ստամբուլ քաղաքում կանցկացվի Թուրքիայում շատ հայտնի և սիրված հայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսը,
որտեղ այցելուներին կցուցադրվի Ստամբուլի մասին պատմող «Հին քաղաքի» գունավոր լուսանկարները:
Սոցիալական
և վավերագրական ժանրը յուրացրած Արա Գյուլերի նկարներում կինոն և գրականությունը
հատվում են: Յուրաքանչյուր լուսանկարում և՛ հոգի, և՛ չար ոգի կա: Չնայած այն
հանգամանքին, որ Արա Գյուլերի աշխատանքներն ըդնգրկում է ամբողջ աշխարհը,
արվեստագետի սրտին հոգեհարազատ է
ծննդավայր Ստամբուլը:
Արա
Գյուլերի «Հին քաղաքով» զբոսելիս, կարծես թե, հայտնվում ես ալբանաքարերով պատված
փողոցներում, ծխնելույզից ծխացող փայտե տների ավանում: Նույնիսկ քեզ կարող ես նավակում պատկերացնել և
զգալ ծովից փչող հոտը:
Թուրքական
«հաբերլեր» կայքը հայտնում է, որ Արա Գյուլերի
Ստամբուլի մասին պատմող լուսանկարների շարքը կցուցադրվի Ստամբուլում՝ 2013 թվականի
դեկտեմբերի 16-ից մինչև 2014 թվականի հունվարի 15 ընկած ժամանակահատվածում :
Գյուլերը իր «Հին քաղաքը» հայտնի լուսանկարների շարքն այսպես է բնութագրել է. ««Հին քաղաքը» լուսանկարների հավաքածուն եթե չլիներ, ապա այսօր հին Ստամբուլը մոռացված կլիներ… Հին քաղաքից գրեթե ոչ մի բան չի մնացել: Քաղաքի գեղարվեստական տեսքը փոխվել է: Քաղաքակրթությունն զարգանում է, սակայն մարդիկ գեղեցիկի ընկալումը կորցրել են»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ֆիլմի մի մասը նկարահանվել է Թուրքիայի Նիղդե նահանգում և Կապադովկիայում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |