Հասարակական08:53, 30 Նոյեմբեր 2013
Իսլամացված հայերի մասին նոր գիրք Թուրքիայում

Թուրքիայում
հրապարակվող «Ակոս» շաբաթաթերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի անվան հիմնադրամը
2 գիրք է հրատարակել՝ «Սրից փրկվածները.
Թուրքիայի ծպտյալ և իսլամացված հայերը» և «Մարդինյան ծանուցումներ»:
Դինքի այրին՝ Ռաքել
Դինքը, «Թայմթուրք» լրատվական կայքում
հրապարակված հոդվածում ներկայացրել է 2 գրքերը:
«Սրից փրկվածները.
Թուրքիայի ծպտյալ և իսլամացված հայերը»
Օսմանյան
կայսրությունում հայ բնակչության մեծ մասի ոչնչացումից՝ 1915 թվականից, գրեթե մեկ դար անց լրագրող, սոցիոլոգ Լորենս
Ռիթերը և լուսանկարիչ Մաքս Սիվասլյանը սպանված հայերի ողջ մնացած սերունդներին հետազոտելու
նպատակով Թուրքիայի արևելյան շրջաններում, Ստամբուլում և Եվրոպայում բազմաթիվ
մարդկանց հետ են հանդիպել:
Ռաքել Դինքը մեջբերելով
ամուսնու խոսքերը «Այս երկրում ողջերի հետ խոսելը ավելի դժվար է, քան մեռածների
մասին խոսելը», նշում է, որ մինչև վերջերս իսլամացված հայերի թեման թուրքերի,
քրդերի և հայերի մոտ տաբու է եղել: Այդ թեմայի վերաբերյալ գուցե միայն ծայրահեղ
ազգայնականներն են խոսել` այն էլ փորձելով նրանց քաղաքական դավադրությունների մաս
ներկայացնել: Ըստ որոշ ուսումնասիրողների՝
այսօր դավանափոխ հայերի թիվը միլիոն և գուցե ավել է , սակայն նրանց իրական
պատմությունը գրեթե բացահայտված չէ:
Ո՞վքեր են այդ մարդիկ,
ինչպե՞ս են ապրում, ի՞նչ դժվարությունների միջով են անցում, ի՞նչ են զգում,
ինչպե՞ս են իրենց ներկայացնում: Այս գիրքը վերոնշյալ հարցերի պատասխաններն է փնտրում
հենց նրանցից: Մեկ բան միայն հստակ է. նրանք երբեմն հայ են, երբեմն թուրք, երբեմն
քուրդ, երբեմն քրիստոնյա, երբեմն մուսուլման և երբեմն այս բոլորը միասին կամ էլ
դրանցից և ոչ մեկը:
Սրից փրկվածները նոր
ճեղք է բացում լռության պատի վրա, որն սկսվել է ցնցվել:
«Մարդինյան
ծանուցումներ»
Այս գիրքը կազմված է
հոդվածներից, որոնք բազմակողմանի քննության են առնում Մարդինը, որը տաբեր կրոնների մշակույթների
օրորոցն ու ամենակոսմոպոլիտ վայրերից մեկն է եղել, ինչպես նաև նրա շուրջ տեղի
ունեցող հասրակական և տնտեսական փոփոխությունները:
Գրքում քննվում են պետական քաղաքականության ազդեցությունը շրջանի վրա, մշակութային, առօրյա կյանքը, տնտեսությունը, էթնիկ և կրոնական բախումները, շուրջ մեկդարյա կտրվածքով՝ թազմինաթյան ժամանակաշրջանից մինչև հանրապետական միակուսակցական ռեժիմի 15 տարիները (1838-1938 ընդգրկող ժամանակահատված):
«Այս հողերում բազմաթիվ ժողովուրդներ, լեզուներ, մշակութային
թաղամասեր ոչնչացվեցին, և որքան շատ էին ոչնչացվում, այնքան այդ հին
քաղաքակրթության օրրանն անապատի էր վերածվում, առատությունը, սերն ու
ուրախությունն էլ միասին հեռացան: Լեզուները քչացան այստեղի կյանքն էլ
լռեց»,-եզրափակել է Ռաքել Դինքը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |