Տարածաշրջան12:24, 30 Նոյեմբեր 2013
Էրհան Թունջելը ցուցմունք է տվել

Թուրքիայում շարունակվում է 2007 թվականին սպանված հայկական «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով վերսկսված դատական գործընթացը:
Քննությունը կատարվում է դատախազ Մուամմեր Աքքաշի կողմից, ով վարել է նաև հայտնի «Էրգենեքոն» հանցավոր խմբավորման գործը: Վերսկսված դատական գործընթացի շրջանակներում հարցաքննվել են 10 մարդ, որոնց մեջ եղել են նաև ոտիկանության և ժանդարմերիայի աշխատակիցներ: Ցուցմունք է վերցվել նաև Դինքին սպանած Օգյուն Սամաստից, սակայն վերջինս չի պատասխանել հարցերին:
Երեկ
հարցաքննության է տարվել Դինքի սպանության գործով վերսկսված դատական գործընթացի շրջանակներում ձերբակալված և սպանության կազմակերպման մեջ մեղադրվող «Մեծ եղբայր» մականունով
Էրհան Թունջելը: Վերջինս ցուցմունք է տվել
ահաբեկչության դեմ պայքարի գործերով դատախազ Մուամմեր Աքքաշին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |