Տնտեսական10:57, 29 Նոյեմբեր 2013
Թուրքիան հյուսիսիրաքյան Քուրդիստանի հետ պատմական պայմանագիր է ստորագրել

Թուրքական կառավարության և Իրաքի հյուսիսում գտնվող քրդական ինքնավարության
միջև ստորագրվել է էներգետիկ ռեսուրսների աղբյուրներ փնտրելու պայմանագիր, որը
թուրքական մամուլի բնորոշմամբ` պատմական է: Բացի դրանից այս շաբաթ Անկարայում
կողմերի միջև ստորագրվել էր համաձայնագիր էներգակիրները միջազգային շուկա հասցնող
խողովակաշարերի կառուցման վերաբերյալ:
«Նավթի և գազի սպառման հարցում արտաքին աշխարհից 90 տոկոսանոց կախվածություն ունեցող Թուրքիան մեծ կարևորություն է տալիս Իրաքի և հյուսիսային Իրաքի էներգակիրների աղբյուրներին»,- գրում է «Սի Էն Էն Թուրք» լրատվականը:
Նշվում է, որ Հյուսիային Իրաքի Քրդական ինքնավարության հետ էներգետիկ համագործակցության զարգացման միջոցով Թուրքիան նպատակադրվել է նվազեցնել տարեկան իր կատարած 60 մլրդ դոլարի էներգակիրների ներմուծման ծավալները:
Պաշտոնական Բաղդադը, արձագաքնելով թուրք-քրդական նշյալ համագործակցությանը, գոհունակություն է հայտնել որ նրանց միջև չի ստորագրվել նավթի արտահանման մասին պայմանագիր, քանի որ Իրաքի սահմաններում գտնվող նավթի և գազի պաշարները բոլոր իրաքցիներինն է ու քրդերը չեն կարող միանձնյա տնօրինել դրանց արտահանումը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |