Հասարակական09:09, 29 Նոյեմբեր 2013
Անկարայի քաղաքապետի թեկնածուն ժամանակին Օջալանին ծագումով հայ է անվանել

Թուրքիայում տեղական ինքնակառավարման
մարմինների ընտրություններին ընդառաջ կուսակցությունները
ներկայացնում են իրենց թեկնածուներին:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից
որպես Անկարայի քաղաքապետի թեկնածու ներկայացրել է Մելիհ
Գյոքչեքին:
Թուրք լրագրող Էրդալ Քեսիքինը «Ջաֆեսիյասեթ»
լրատվական կայքում հրապարակված «Հետաքրքիր
մարդ է այդ Մելիհը» վերնագրով հոդվածում անդրադարձել է Մելիհ Գյոքչեքի գործունեությանը:
Հոդվածագիրը նշում է, որ
ամեն անգամ ընտրություններից առաջ լուրեր են տարածվում, թե Էրդողանը
Մելիհի թեկնածությունը չի առաջադրի, սակայն ինչ իշխանության գլխին ԱԶԿ-ն է գտնվում,
նա արդեն հաջողացրել է 3 անգամ թեկնածու դառնալ:
Հոդվածագիրը
գրում է, որ Մելիհը պահի տակ կարողանում է ճիշտ կողմնորոշվել՝ հիշեցնելով լրագրող Ֆեհմի Չալմուքի «Էրբաքանի քրդերը» գրքից մի հատված:
Նշվում է, որ երբ Մելիհը դեռ «Բարօրորություն» կուսկացության
անդամ էր, քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի
մորը ծագումով հայ էր անվանել: Նրա խոսքերը
տպագրվել էին կուսակցության պաշտոնական թերթում,
որից հետո մեծ աղմուկ էր բարձրացել: Իսկ երբ այդ ամենին գումարվել էր արևելյան շրջանների կազմակերպությունների և կուսակցության
գլխավոր խորհրդի դժգոհություն Մելիհ Գյոքչեքը գնում է լուրը տպագրած թերթի՝ Անկարայում գտնվող գրասենյակ՝ պահանջելով հերքել լուրը: Ինչպես հայտնում է հոդվածագիրը,
նա անձամբ է գրումը հերքումը՝ ինքն իրեն հարց
ու պատասխան տալով:
Գյոքչեքը ինքն իրեն ուղղած հարցին պատասխանել
է, թե իր ասածները թերթը սխալ է մեկնաբանել, իսկ ինքը պարզապես հայտնել էր, որ մեկ
այլ կուսակցությունից ինչ-որ պատգամավոր ասել էր, թե Ափոյի (Աբդուլլահ Օջալան-խմբ.) մայրը հայ
է: Իսկ իր տվյալներով Օջալանի մայրը սովորական կին է, ով օրական 5 անգամ նամազ է անում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |