• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 08:45
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական15:43, 28 Նոյեմբեր 2013

Թուրքաբնակ հայ լրագրողի երկընտրությունը. դատապարտվել կամ լքել երկիրը

Թուրքաբնակ հայ լրագրողի երկընտրությունը. դատապարտվել կամ լքել երկիրը

Թուրքական «Բիանեթ» լրատվականը անդրադարձել է այդ երկրում լրագրողների նկատմամբ իրականացվող հետապնդումներին.

«Թուրքիայում լրագրողները դատապարտվում են «պետությանը ծանր վիճակի մեջ դնելու», «կազմակերպության (PKK) հրամանով գրելու», «պետական պաշտոնյաներին ստորացնելու» մեղադրանքներով:

Հայ լրագրող, գրող Ջևաթ Սինեթն էլ մեկն է այն լրագրողներից, ովքեր ստիպված են եղել լքել Թուրքիան: Ադանայում ապրող Սինեթը իր դեմ բացված դատավարությունների պատճառով ստիպված եղավ ապաստան գտնել Բելգիայում:

Սինեթը, ով սկսել է իր լրագրողական գործունեությունը 1993-ին ու հիմնականում զբաղվել Թուրքիայի ազգային փոքրամասնությունների խնդիրների ուսումնասիրությամբ, այսպես է պատմում իր պատմությունը.

«Լրագրության մեջ առաջին փորձս կապված էր իմ ընտանիքի հետ. Տիգրան Ղազարյան անունով մի հորեղբայրս ապրում էր Սիրիայում, իսկ մենք՝ Թուրքիայում: Մյուս հորեղբայրս՝ Ռիզգո անունով, ապրում էր Հոլանդիայում: Ինչու՞ էր ընտանիքս ցրված: Ինչու՞ էր մեկն ապրում Թուրքիայում, մյուսը՝ Սիրիայում, երրորդը՝ Հոլանդիայում: Ինչու՞ էր մեկի անունը Տիգրան, մյուսինը՝ Մուստաֆա: Եվ վերջապես ինչու՞ է իմ անունը Ջևաթ»:

«Ավելի ուշ իմացա, որ մենք ցեղասպանություն ապրած ընտանիք ենք, և հայրս մեր հավատքն ու ինքնությունը գաղտնի է պահել: Փոխել էր մեր անունը, ազգանունը, ամեն ինչը: Խոսում էինք մի լեզվով, որը ոչ թուքերեն էր, ոչ էլ քրդերեն»:

«Իրականում մենք ոչ քուրդ էինք, ոչ էլ՝ թուրք: Եվս մեկ անգամ հասկացա, որ վկա, մեղավոր ու տուժած ենք տեղի ունեցած ցավոտ դեպքերի համար: Այդուհետ Հայոց ցեղասպանությանը իրական եղելությունը սերունդներին հաղորդելը իմ առաքելությունը դարձրեցի ու գրիչը ձեռքս առա»:

Վտարանդիության մեջ գտնվող լրագրողը քննադատում է լրագրության ավանդույթները. «Պետության ձեռքին նայող թերթը, թերթ կարո՞ղ է լինել: Նույնը կարելի է ասել նաև հեռուստատեսության մասին: Իրականությունը շարունակաբար գրաքննության է ենթարկվում պետության կողմից: Իսկ պետության կատարած անիրավությունների մասին գրող լրագրողին պետություն որևէ ճանապարհով գտնում է և անպայման բանտարկում»:

Սինեթի գրած հոդվածների առնչությամբ տասնյակ դատավարություններ են սկսել նրա դեմ: Սակայն նրա՝ երկիրը լքելու պատճառը 2011 թվականի ապրիլի 24-ին Թուրքիայի Բաթմանի շրջանում գտնվող զորամասերից մեկում ազգությամբ հայ շարքային Սևակ Բալըքչին սպանած Քըվանչ Աղաօղլուի մասին գրած հոդվածի առնչությամբ սկսված դատական գործընթացն էր: Այդ հոդվածի առնչությամբ 3 դատավարություն է սկսվել:

«Քըվանչ Աղաօղլուի՝ մեկ օր նույնիսկ կալանքի տակ չպահվելուն հակառակ՝ ես, 3 անգամ ոստիկանության կողմից ձերբակալվելով, դատարանի առաջ եմ կանգնեցվեցի: Հայրենիքի դավաճան հայտարարվեցի»:

Այդ իրադարձությունների հետևանքով մոտ 3 ամիս առաջ Թուրքիան լքած Ջևաթ Սինեթը պատասխանել է «Կուզենայի՞ք վերադառնալ Թուրքիա» հարցին.

«Երբ Հրանտ Դինքի սպանության իրական մեղավորները հայտնաբերվեն ու պատժվեն, երբ Արամ Տիգրանի գերեզմանը տեղափոխվի Դիարբեքիր, երբ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի, այն ժամանակ կհավատամ, որ Թուրքիայում արդարություն է հաստատվել ու ետ կվերադառնամ: Մի տեղում, որտեղ բացակայում է արդարությունը, ապրելը կորցնում է իմաստը»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը
17:45, 11 սեպ
Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
17:30, 10 սեպ
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}