Հասարակական12:05, 28 Նոյեմբեր 2013
Թուրք պատմաբան. «Էրդողանի համար հավաքելու եմ հայերի ջարդերի մասին Քեմալի ասած խոսքերը»

Թուրք հրապարակոս, վտարանդի պատմաբան Թաներ Աքչամը Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր հոդված է հրապարակել:
Ստորև ներկայացված է թուրքական «Թարաֆ» թերթում լույս տեսած «1920 թվականի ոգին և 2015 թվականը» վերտառությամբ հոդվածի հիմնական հատվածը:
«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ելույթում ամենակարևոր և ուշագրավ դրվագն այն էր, երբ հայտարարվեց նոր Թուրքիայի ստեղծման վերաբերյալ լուրը:
Ըստ վարչապետի՝ նոր Թուրքիան կառուցվելու է 1920
թվականին ստեղծված Թուրքիայի ոգու հիման վրա: «Քուրդիստան» եզրույթի կիրառական
դարձնելու գաղտնիքը հենց այստեղ է: Էրդողանը «Քուրդիստան» բառն օգտագործելու համար
իր հասցեին ուղղված քննադատություններին ի պատասխան նշեց, որ այն ինքը վերցրել է
Մուստաֆա Քեմալից: Մասնավորապես հիշատակվում է, որ 1920 թվականի ապրիլի 24-ին
Անկարայի նոր խորհրդարանում Քեմալը ելույթի ժամանակ օգտագործել է «Քուրդիստան»
եզրաբառը:
Նոր Թուրքիան լինելու է 1920 թվականի ոգուն հարիր, ճիշտ այդ շրջանում օգտագործվող հասկացությունները վերստին կիրառվելու են… Էրդողանի ասածը հենց դա էր:
Իսկապես կարևոր ելույթ է…
Կարելի է եզրակացնել, որ ձեռնարկվող նոր քայլերի ժամանակ հենվել այնպիսի մեծությունների վրա, որոնց հեղինակությունը քննարկման ենթակա չէ, և նրանց միջոցով պաշտպանություն փնտրելն այնքան էլ վատ ռազմավարություն չէ:
Էրդողանի կողմից Քուրդիստան տերմինի կիրառումը և դրա կապելը Մուստաֆա Քեմալի հետ, դեռ խնդիրներ չեն առաջացրել: Չնայած այն իր մեջ լուրջ ռիսկեր է պարունակում: Պետք է խոստովանեմ, որ շատ եմ հավանել Էրդողանի կիրառած ռազմավարությունը:
2015 թվականն է գալիս, մոտենում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:
Արդյո՞ք Էրդողանի ռազմավարությունը կկիրառվի
2015 թվականի համար, ի՞նչ կլինի: Քանի որ նոր Թուրքիայից, 1920 թվականի ոգուց է
խոսվում և Մուստաֆա Քեմալի 1920 թվականի ելույթն է շոշափվում, այդ շրջանում
Մուստաֆա Քեմալը հայերի տեղահանությունների և ջարդերի վերաբերյալ արտահայտած
խոսքերը ինչու՞ Էրդողանի համար ի մի չբերենք: Ի՞նչ կլինի որ: Արդյո՞ք Էրդողանն
ինքը չի ցանկանա 2015 թվականին ընդառաջ հանդիպել Քեմալի մի ամբողջ խոսքերի:
Ըստ իս` դա այնքան էլ վատ ռազմավարություն չէ:
Մուստաֆա Քեմալի խոսքերը, ճիշտ և ճիշտ քրդական խնդրի նման հայկական հարցում էլ նոր
երևույթների բարձրաձայման համար լավ նախադրյալներ են:
Գաղտնիք չէ, որ 1919-1920թթ. Մուստաֆա Քեմալի` հայկական հարցի նկատմամբ ունեցած դիրքորոշումը բավականին տարբերվում է ներկայիս իշխանությունների դիրքորոշումից: Այսօրվա պետական քաղաքականության հիմքում ժխտողականությունն է դրված: Ժխտողական քաղաքականությունը կարելի է մի նախադասությամբ ձևակերպել. «1915 թվականին ոչինչ չի եղել, եթե մի բան էլ եղած լինի, դրա պատաստխանատուները հայերն են»:
Մինչդեռ 1918-20 թվականներին Մուստաֆա Քեմալի դիրքորոշումն այլ էր: Բացեբաց ժխտում չկար: Ընդհակառակը Քեմալը կողմ էր հանցագործությունների պատասխանատուների բացահայտմանը և նրանց պատժելուն: Քանի որ նոր Թուրքիա է և 1920 թվականի ոգի…այս հարցը դրանից միայն կշահի:
Էդողանի համար որոշել եմ նոր գիրք կազմել. Մուստաֆա Քեմալի 1915 թվականի հայերի տեղահանության և ջարդերի վերաբերյալ արտահայտած մտքերը կհավաքեմ ու կներկայացնեմ»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |