Հասարակական10:25, 26 Նոյեմբեր 2013
Նա կարող է լինել Դիարբեքիրի պետական նվագախմբի առաջին հայը

Ուդի վարպետ Երվանդ Բոստանջըն, ով 21 տարի ԱՄՆ-ում բնակվելուց հետո վերադարձել է հայրենիք՝ Դիարբեքիր (պատմական Աղձնիք), դիմել է Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարություն Դիարբեքիրի դասական թուրքական երաժշտության պետական նվագախմբի կազմում ընդգրկվելու համար:
Նախարարության կողմից սահմանված քննությունը հանձնելու դեպքում Բոստանջըն Դիարբեքիրի պետական նվագախմբում կլինի առաջին հայը: Այժմ Բոստանջըն, որպես հրավիրյալ երաժիշտ ամսական 800 թուրքական լիրա աշխատավարձ է ստանում:
Թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը հայտնում է, որ Դիարբեքիրում Բոստանջըն ֆինանսական դժվարություններ է ունեցել, ինչը հաստատել է նաև արվեստագետը: Նա հայտնել է, որ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո առաջին գործը Դիարբեքիրի նվագախմբում ընդգրկվելու համար մշակույթի նախարարությանը դիմելն է եղել:
«Առաջին քննությունը հանձնելուց հետո սեպտմեբերին ընդունվեցի որպես հրավիրյալ արվեստագետ: Մինչդեռ ԱՄՆ-ում ամսական 4 հազար դոլար էի վաստակում: Իսկ այստեղ ստանում եմ 800 լիրա, որով (մոտ 400 դոլար-խմբ.) անհնար է գոյատևել: Առաջին տունը, որը վարձակալել էի, ստիպված եղա թողնել, քանի որ չէի կարողանում վարձը ժամանակին վճարել: Այժմ մեկ այլ տուն եմ վարձակալել: Բջջային հեռախոսս արգելափակվել է 90 լիրա պարտքի պատճառով: Հին ընկերներիս օգնությամբ փորձում եմ գոյությունս պահպանել: Պարտքեր էլ ունեմ»,- ասել է Բոստանջըն՝ հույս հայտելով, սակայն, որ ամսի 27-ին կհանձնի նախարարության կողմից սահմանված քննությունը և աշխատանքի կանցնի Դիարբեքիրի նվագախմբում:
Բոստանջըն նշել է նաև, որ երջանիկ կլինի նվագախմբում լինել առաջին հայը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |