Հասարակական07:25, 26 Նոյեմբեր 2013
Թուրք հաքերները գրոհել են հայկական կայքերը` ի պատասխան արցախյան զորավարժությունների

Թուրքական
«Cyber-Warrior Akıncılar» հաքերների (համակարգչահեններ) խումբը հարձակում է իրականացրել որոշ հայկական կայքերի վրա: Ըստ թուրքական մամուլի` նման քայլով թուրք հակերների պատասխանել են Արցախում Պաշտպանության բանակի զորամասերից մեկում անցկացված այն ցուցադրական զորավարժությանը, որի ժամանակ հայ զինվորներն ուժային հնարքով կոտրել են թուրքական և ադրբեջանական դրոշների պատկերներով աղյուսներ:
Թուրքական «Հաբերա» լրատվական կայքի տեղեկացմամբ` հաքերների գրոհի թիրախ են դարձել ավելի քան 100 հայկական կայքեր, այդ թվում և ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքը:
Հակերները կայքերի առաջին էջում տեղադրել են բանաստեղծ Մեհմեթ Աքիֆ Էրսոյի և գրականագետ Միթհաթ Ջեմալ Քունթայի բանաստեղծություններից որոշ հատվածներ, որոնք նվիրված են թուրքական դրոշի փառաբանմանը:
Հաքերների վերոնշյալ խումբը նախազգուշացրել է, որ ով անարգի Թուրքիայի դրոշը, կստանա ավելի վատ պատասխան: «Նմանատիպ արարքները միշտ մեր թիրախում են և շարունակելու են մնալ»,- ասված է խումբի հաղորդագրության մեջ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |