Հասարակական13:40, 26 Նոյեմբեր 2013
Թուրք լրագրող. «Մինչ Ղարաբաղում հոդվածաշար էի պատրաստում, հայտնվեցի Ադրբեջանի «սև սուցակում»

Թուրքական
«Միլլիյեթ»-ում լույս է տեսել թուրք հայտնի կին լրագրող Նագեհան Ալչըյի «Ինչպես դուրս եկա Ադրբեջանի «սև ցուցակից» ենթավերնագրով հոդվածը, որտեղ հայտնի լրագրողը ներկայացրել է,
թե ինչպես է հայտնվել նշյալ ցուցակում և ինչպես գուցե դուրս կգա այդ ցուցակից: Հոդվածը ներկայացնում ենք ստորև.
«2009 թվականին Լեռնային Ղարաբաղի հարցը շատ էր զբաղեցնում օրակարգը:
Սակայն «անունը կար, ամանումը չկար»…
Ես էլ որոշեցի տեսնել այդքան շատ քննարկումների թեմա դարձող
վայրը ու Ղարաբաղ մեկնելու որոշում կայացրեցի: Սակայն ինչպե՞ս պիտի գնայի:
Ինձ տեղեկացրին, որ Հայաստանով պիտի գնամ, քանզի Ղարաբաղի հողերը գտնվում են Հայաստանի
«օկուպացիայի» ներքո: Թռա Երևան, երկար ժամանակ սպասեցի Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ
գնալու և այնտեղի հայ ղեկավարության հետ հանդիպելու համար: Ցամաքային ճանապարհով Հայաստանից
հասա Ղարաբաղ…
Մի շաբաթ մնացի Ղարաբաղում: Լսեցի պատերազմական պատմություններ:
Իր երբեմնի գեղեցկությամբ լեգենդ դարձած, սակայն պատերազմից հետո ավերակների վերածված
Շուշի քաղաքում զբոսնեցի: «Կոտորածներ» տեսած Խոջալու գյուղ գնացի:Ղարաբաղի Հայկական
ղեկավարության՝ նախագահի, արտաքին գործերի նախարարի և այլ պաշտոնյաների հետ ռեպորտաժներ
արեցի: Կարճ ասած իմ կարծիքով լավ ճանապարհորդություն էր: Ավելի ուշ իմ պատրաստած շարքն
արժանացավ Լրագրողների համայնքի լավագույն
«Գրավոր շարք» պարգևին…
Սակայն այս բոլոր իրադարձություններին զուգընթաց Ադրբեջանը Հայաստանով
Ղարաբաղ գնալու համար ինձ «persona-non grata» (անցանկալի մարդ) հայտարարեց: Այդ օրվանից ինձ Ադրբեջան գնալն
արգելվեց…
Երեկ հեռախոսս զնգաց: Ինձ հետ խոսում էր Ադրբեջանի դեսպանատան
մամուլի կցորդ Էլսեվեր Սալմանովը: Հայտնեց, որ տեսնելով շատ են վշտացել ու ցանկանում են հարթել այդ հանգամանքը:
Խնդրեց, որ Իլհամ Ալիևին նամակ գրեմ: Գրեցի: Հայտնեց,որ առաջիկա շաբաթ կգնա Բաքու՝ նամակն անձամբ հանձնելու:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |