Տարածաշրջան11:47, 25 Նոյեմբեր 2013
Թուրք վերլուծաբան. «Առաջիկայում Հայաստանի հետ անկանկալ մերձեցման դրևսորում պետք է լինի»

Մերձավոր Արևելքում «փափուկ ուժ» (soft power) ուժի դիվանագիտություն
բանեցնում է միայն Թուրքիան: Այս կարծիքին է թուրք վերլուծաբան Արդան Զենթուրքը: «Սթաևգազեթե»
կայքում հրապարակած «Թուրքիայի նեո զրո խնդիր քաղաքականությունը» հոդվածում վերլուծում
է տարածաշրջանային իրադարձությունների եռուզեռը: Ըստ նրա` Սիրիայի, Եգիպտոսի և
Իրաքի զարգացումներն ավելի օրախնդիր են դարձրել «զրո խնդիր» արտաքին քաղաքական
ուղեգծի կարևորությունը:
«Ուշագրավ է, որ Էրդողան-Դավութօղլու զույգի Իրանի նոր նախագահ Ռուհանիի հետ սկսած «փափկեցման» քաղաքականությունը հասել է արդեն մինչև Իրաքի շիա վարչապետ Մալիքիին»,- նշում է հոդվածագիրը և նկատել տալիս, որ Էրդողանը Պուտինի հետ էլի ընդհանուր համաձայնության են կարողացել գալ, թեև մեջտեղում սիրիական խնդիրը կար:
«Առաջիկայում Հայաստանի հետ նման անկանկալ մերձեցման դրևսորում պետք է լինի: Ինչո°ւ, որովհետև ի տարբերություն Մերձավոր Արևելքի մյուս տարածաշրջանային խաղացողների, Թուրքիան միակ երկիրն է, որ պատարեզմներից և լարվածություններից տուժում է, իսկ խաղաղության դեպքում մեջ տևականորեն շահում»:
Հոդվածի հեղինակը Անկարայի նեո «զրո խնդիր» արտաքին քաղաքական ռազմավարությունը համարում է խիստ անհրաժեշտ: Նրա բնորոշմամաբ դա «real politic» է, որը ձգվելու է քրդական բնակավայրերից մինչև Հայաստանի հետ սահմանը, կիպրական հարցից մինչև Սիրիայում հաստատվելիք խաղաղություն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |