• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 08:46
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական13:43, 25 Նոյեմբեր 2013

Թուրք պրոֆեսորի սկանդալային հայտարարությունը հայերի և ալևիների մասին

Թուրք պրոֆեսորի սկանդալային հայտարարությունը հայերի և ալևիների մասին

Թուրքիայում ամռանը տեղի ունեցած հակակառավարական լայնամասշտաբ ցույցերի ու քաղաքացիական անհնազանդության ակտերը, որոնք հայտնի են Գեզիի իրադարձություններ անվանումով, շարունակում են քննարկման առարկա մնալ լայն շրջանակներում:

Քահրամանմարաշի (պատմական Մարաշ) համալսարանի պրոֆեսոր Ահմեթ Էյջիլը թուրքական «Աքիթ» թերթին տված հարցազրույցում ասել է, որ Գեզիի դեպքերի հետևում կանգնած են ալևիներն ու հայերը: Բացի այդ նա զուգահեռներ է անցկացրել 1978թ. դեկտեմբերին իրականացված Մարաշի կոտորածի և Գեզիի իրադարձությունների միջև:

Պրոֆեսորի հարցազրույցին անդրադարձած թուրքական «Հաբեր.սոլ» լրատվականը նշում է, որ Էյջիլը սկանդալային մտքեր է հնչեցրել և ամոթալի արտահայտություններ արել` փորձելով ինչ-ինչ ենթատեքստով Մարաշի ու Գեզիի դեպքերը նույնացնել: Պրոֆեսորը մասնավորապես ասել է, որ Մարաշի և Գեզիի դեպքերը մի նպատակ են հետապնդել` խաթարել Թուրքիայի պետության կայունոթյունը:

«1978-ի դեպքերի ն ձախակողմյան ալևիներ և հայեր կային, ինչպես նաև ուրիշ այլ խմբեր: Այժմ Գեզիի իրադարձութունների մեջ էլ սրանք կան: Այսինքն երբ պետության կայունությանը բացասական ազդեցություն ունեցող օրհասկաան դրություն եթե կա, սրանք իսկույն դրա մեջ են հայտնվում»,- ասել է թուրք պրոֆեսորը:

Նա Մարաշի կոտորածների և Գեզիի դեպքերի ողջ պատասխանատվությունը դնումէ  ոչ թե պետության, այլ հայերի, ալևիների և առահասարակ ձախակողմյան ուժերի վրա: Թուրք պրոֆեսորն այդ ամենի մեջ նաև տեսնում է արտաքին ուժերի միջամտությունը: Մասնավորապես Արևմուտքը, ըստ նրա, չի ցանկանում, որ հզոր Թուրքիա լինի ու ամեն գնով փորձում է նպաստել դրա մասնատմանը:

Հիշեցնենք, որ  թուրք ծայրահեղական ազգայնականների` «Գորշ գայլերի» գլխավորությամբ իրականացված 7-օրյա կոտորածներին Մարաշում զոհ գնաց 110 մարդ` ըստ պաշտոնական տվյալների: Իսկ ոչ պաշտոնական տվյալներով` ավելի քան 500 մարդ, որոնց հիմնական մասը ալևի դավանանքի հետևորդներ:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը
17:45, 11 սեպ
Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
17:30, 10 սեպ
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}