Հասարակական15:09, 25 Նոյեմբեր 2013
Թուրք հոդվածագիր. «Արդյո՞ք Դավութօղլուն անձամբ ներողություն կխնդրի Ազնավուրից»

Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակօս» թերթում հրապարակվել է հոդվածագիր Սերդար Քորուջուի «Արդյո՞ք Փերվերից հետո հերթն Ազնավուրինն է» հոդվածը, որտեղ Քորուջուն նախ անդրադարձել է Ազնավուրի կյանքի պատմությանը, ներկայացրել է, թե ինչպես են աշխարհին որպես Շառլ Ազնավուր հայտնի Վաղինակ Ազնավուրյանի ծնողները մազապուրծ եղել ցեղասպանությունից՝ հասնելով Ստամբուլ, այնուհետև նավով անցնելով Հունաստան, որից հետո էլ՝ Ֆրանսիա:
Հոդվածի վերջում հեղինակը
մեջբերում է Ազնավուրի կողմից ասված «Երբեք չեմ եղել թուրք ժողովրդի ոխերիմ թշնամին:
Այսօր երազանք ունեմ՝ գնալ մորս ծննդավայր երկիրը, բայց... բայց… բայց...» խոսքերը՝ համեմատելով
նրան 38 տարի նախնիների ծննդավայր Թուրքիայից հեռու ապրած և միայն անցած շաբաթ Թուրքիա այցելած քուրդ արվեստագետ Շիվան Փերվերի հետ:
Հեղինակն ավարտում
է հոդվածը հետևյալ հարցադրումով.
«Այսօր Շարլզ Ազնավուրը
89 տարեկան է, այսինքն 89 տարի է, ինչ իր երկրից հեռու է այնպես, ինչպես 38 տարի իր հայրերի ծննդավայրից հեռու գտնվող քուրդ արվեստագետ
Շիրվան Փերվերը: Արդյո՞ք
Ազնավուրն էլ կայցելի իր հայրերի հողը, ինչպես անցած շաբաթ դա արեց Փերվերը, ով
2010-ին Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչի հետ հանդիպման ժամանակ վերջինիս կողմից
Թուրքիա այցելելու հրավեր էր ստացել: Արդյո՞ք
արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն նրանից անձամբ ներողություն կխնդրի:Դա ժամանակը ցույց կտա»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |