Հասարակական13:07, 25 Նոյեմբեր 2013
Թուրք իրավաբանը հուշում է, թե ինչպես կարող են հայերը վերադարձնել իրենց պատկանող սեփականությունը

Թուրք իրավաբան Ալի Էլբեյօղլուն մտադիր է գիրք
հրատարակել` «Հայերի լքված սեփականության վերաբերյալ թուրքական օրենքի» (Emval-i Metruke) մասին: Էլբեյօղլուն
հնարավորություն է ունեցել ուսումնասիրել վերոնշյալ օրենքի վերաբերյալ թուրքական
կառավարության արխիվում գտնվող փաստաթղթերը: Այս մասին գրում է թուրքական «Hurriyet
Daily News»-ը (հոդվածագիր`Վերջիհան Զիֆիլյան):
Նա նշել, որ հայերը իրենց պատկանող անշարժ գույքը
վերադարձնելու համար Թուրքիայի դեմ դատական հայց պետք է ներկայացնեն ոչ թե այլ
երկրներում, այլ հենց թուրքական դատարանում: Օրինակ բերելով ամերիկահայերի` Ադանայի
Ինջիրլիք ռազմաբազայի տեղակայման տարածքում ունեցած սեփականության վերադարձման պահանջը, որը նրանք ներկայացրել էին ամերիկյան դատարանին, Էլբեյօղլուն
նշել է, որ նրանք հաջողություն կունենային, եթե
այս դատավարությունը տարվեր Թուրքիայում:
Ըստ նրա` Ցեղասպանության 100-ամյակը լավ առիթ է, որ Թուրքիայի դեմ նմանատիպ հայցեր
ներկայացվեն, և Թուրքիան էլ պետք է հաշվի նստի այս ամենի հետ, եթե ցանկանում է
լինել ժողովրդավար երկիր:
Նա ասել է, որ այս հարցը վերաբերում է ոչ միայն հայերին, այլ նաև հույներին,
ասորիներին և նույնիսկ մի խումբ մահմեդական թուրքերին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |